• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ-ադրբեջանական խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Քալըն

aliq 15:48 | 17.09.2024
aliq 15:48 | 17.09.2024
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալըն

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում ընթացող «Գլոբալ տրանսպորտային երթուղիների անվտանգության ժամանակակից մարտահրավերները» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կապահովի նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Սրա մասին փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ավելի քան 50 երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովին Քալընը հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագիրը էական նշանակություն ունի Կովկասում կայունության եւ զարգացման համար։ Նա համոզմունք է հայտնել, որ հաստատվելիք մշտական ​​խաղաղությունը կապահովի նաեւ Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա-Եվրոպա գծով անցնող կապը։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի հարցում։

«Մենք հասկացանք, որ չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի եւս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում»,-ասել էր Ամիրբեկովը հարցազրույցի ժամանակ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստան մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է․ Արսեն Խառատյան
հաջորդը
Կոբախիձեն առաջիկայում ամերիկյան կողմի հետ կքննարկի Վրաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն