• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նասրալլահն Իսրայելին վրեժ է խոստանում, իսկ Իսրայելն այդ ընթացքում շարունակում է ռմբակոծել Լիբանանը

aliq 12:12 | 20.09.2024
aliq 12:12 | 20.09.2024
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան

Լիբանանի շիայական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը նախօրեին հանդես եկավ հատուկ ուղերձով, որը հաջորդեց սեպտեմբերի 17-ին եւ 18-ին ամբողջ երկրի տարածքում կապի միջոցների հանկարծակի պայթյուններին։

Նասրալլահը տեղի ունեցած պայթյունների կազմակերպման ու իրագործման համար մեղադրել է Իսրայելին եւ նշել, որ դրանք թիրախավորել են ոչ միայն «Հըզբոլլահի» անդամներին, այլեւ սովորական քաղաքացիներին, այդ թվում երեխաներին։

«Սա մաքուր ահաբեկչություն է։ Մենք դրանք կանվանենք երեքշաբթի օրվա եւ չորեքշաբթի օրվա ջարդ: Սրանք ռազմական հանցագործություններ են կամ առնվազն պատերազմի հայտարարում։ Ալլահը ողորմած է եւ կանխել է առավել շատ մահերն ու վիրավորումները։ Որոշ փեյջերներ անջատվել են կամ ուղղակի շարքից դուրս են եկել։ Մի մասն էլ դեռ պահեստներում էր եւ չէր բաժանվել»,- հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդը։

Ըստ նրա՝ սարքերը պայթել են խաղաղ վայրերում, այդ թվում՝ հիվանդանոցներում, որի նպատակը «Հըզբոլլահին» ստիպելն էր դադարեցնել Իսրայելի հրթիռակոծումը:

«Հանուն բոլոր կորցրած նահատակների, հանուն բոլոր վիրավորների, հանուն բոլոր նրանց, ովքեր մարտնչել են Գազայի համար, մենք ասում ենք [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուին եւ [պաշտպանության նախարար Յոավ] Գալանտին՝ թշնամուն, որ լիբանանյան ճակատը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել ագրեսիան Գազայում։ Լիբանանի դիմադրությունը չի դադարի Գազայի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի բնակչությանը աջակցելուց»,- ասել է Նասրալլահը։

Նա նաեւ հայտարարել է, որ իսրայելցիների գործողությունները կարժանանան այնպիսի պատասխանի, «որին սպասում են, եւ այնպիսիին, որին դեռ չեն սպասում»:

«Տեղի, ժամանակի, վայրի, մանրամասների մասին չեմ խոսի, ամեն ինչ կիմանաք, երբ լինի։ Այդ հատուցումը տեղի կունենա։ Այժմ մանրամասներ չենք բացահայտի, քանի որ ճակատամարտի շատ զգայուն փուլում ենք»,- ասել է «Հըզբոլլահի» առաջնորդը։

Մինչ Նասրալլահը խոսում էր, Իսրայելը նոր հարվածներ էր հասցնում Լիբանանի հարավային շրջաններին, որի հետեւանքով, ինչպես նշված է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ, ոչնչացվել է շուրջ 100 հրթիռային հենակետ, որոնցից կարող էր մինչեւ 1000 հրթիռ արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելի պաշտպանության բանակը, մեկնաբանելով նոր գործողությունները, հայտարարել է, որ մտադիր է «ոչնչացնելու լիբանանյան շարժման ահաբեկչական ներուժը եւ ենթակառուցվածքները»։

«Իսրայելի պաշտպանության ուժերը գործում են հյուսիսային Իսրայելի անվտանգությունն ապահովելու, հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու եւ բոլոր ռազմական նպատակներին հասնելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում եւ երկրի այլ քաղաքներում պայթել էին «Հըզբոլլահի» ներկայացուցիչների փեյջերներն ու կապի այլ միջոցները, ինչպես նաեւ լիթիում-իոնային մարտկոցով աշխատող այլ սարքավորումները՝ հանգեցնելով զոհերի ու վիրավորների։

«Հըզբոլլահը» տեղի ունեցածի համար մեղադրել է Իսրայելին։

Իսրայելի իշխանությունները դեռեւս ուղիղ մեկնաբանություններ չեն տվել պայթյունների վերաբերյալ։ Սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր «պատերազմի նոր փուլի» մեկնարկի եւ «ռազմական ջանքերի ծանրության կենտրոնը» հարավից հյուսիսային ուղղությամբ, այսինքն՝ Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ-ից բխող սպառնալիքների մասին Փաշինյանի հայտարարությունները ողջախոհ չեն․ Զախարովա
հաջորդը
Բաքվի բանտից վարչապետ Փաշինյանին է պատասխանել Ռուբեն Վարդանյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն