• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի բանտից վարչապետ Փաշինյանին է պատասխանել Ռուբեն Վարդանյանը

aliq 12:54 | 20.09.2024
aliq 12:54 | 20.09.2024
Ռուբեն Վարդանյան

Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից եւ սկզբունքներից. Բաքվի բանտից այսպես է մեկնաբանել գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ժամանակ իր հասցեին արած հայտարարությանը։

Նշենք, որ վարչապետը օգոստոսին կայացած ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Վարդանյանի գործողությունները, ասել էր. «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետեւ նա, կարծես թե, այլ երկրի քաղաքացի է»:

Ըստ Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման՝ Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ նրան հարցեր են ուղղել՝ կապված Փաշինյանի վերոգրյալ հայտարարության հետ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է՝ Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց ձեւաչափով փոխանցել իր պատասխանը։

«Եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաեւ պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018 թվականի գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ,  ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

  1. Մենք գործընկերներով չենք ցանկանում եւ չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:
  2. Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարեւոր հարց եւ կարեւոր մարդասիրական առաքելություն:
  3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է»,- ասվում է Վարդանյանի անունից տարածված պատասխան հայտարարության մեջ։

Գրառման մեջ նաեւ նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը շրջադարձային են եղել, եւ այդ ժամանակից ի վեր իր բոլոր գործողությունները թելադրվել են «Արցախի եւ նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ»։

«Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը եւս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»,- եզրափակվում է գրառումը։

Արցախի նախկին պետնախարարը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։

Ադրբեջանցի սահմանապահները Վարդանյանին ձերբակալել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ադրբեջանական հարձակմանը հաջորդած բնակչության հարկադիր զանգվածային տեղահանության ժամանակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նասրալլահն Իսրայելին վրեժ է խոստանում, իսկ Իսրայելն այդ ընթացքում շարունակում է ռմբակոծել Լիբանանը
հաջորդը
Կիեւը պատասխանել է Ղրիմը ՄԱԿ-ի մանդատի ներքո հանձնելու մասին Լեհաստանի ԱԳՆ հայտարարությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն