• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւը պատասխանել է Ղրիմը ՄԱԿ-ի մանդատի ներքո հանձնելու մասին Լեհաստանի ԱԳՆ հայտարարությանը

aliq 13:13 | 20.09.2024
aliq 13:13 | 20.09.2024
Poland & Ukraine flags

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի տարածքային կարգավիճակը եւ Ուկրաինայի ամբողջականությունը չեն կարող լինել քննարկման կամ փոխզիջման առարկա։ Նման հայտարարությունը հետեւում է սեպտեմբերի 19-ին Ղրիմը ՄԱԿ-ի մանդատի ներքո հանձնելու մասին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարություններին։

«Ղրիմը Ուկրաինա է։ Վերջակետ… Ղրիմը եվրոպական անվտանգության ճարտարապետության ծանրության կենտրոնն է։ Դրա ամբողջական վերականգնումը հնարավոր է միայն Ուկրաինայի ամբողջ տարածքի, ներառյալ ուկրաինական թերակղզու ամբողջական ապաօկուպացիայից հետո»,- ասվում է սեպտեմբերի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության տեքստում։

Ուկրաինացի դիվանագետները հավելել են, որ ակնկալում են ուժեղ աջակցություն արեւմտյան գործընկերներից, որպեսզի «Ռուսաստանին ստիպի հարգել միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, դուրս բերի իր զորքերն ու զենքերը Ուկրաինայի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այդ նպատակներին ավելի արագ հասնելուն, այլ ոչ թե այս կամ այն ​​կերպ Կրեմլի ախորժակը բավարարելուն՝ ի հաշիվ Ուկրաինայի եւ միջազգային իրավունքի շահերի»:

Ելույթ ունենալով սեպտեմբերի 18-ին Կիեւում կայացած համաժողովում՝ Սիկորսկին հայտարարել էր, որ թերակղզին առանցքային նշանակություն ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի համար, ուստի կողմերը «չեն կարողանա պայմանավորվել առանց Ղրիմի ապառազմականացման», եթե սկսեն քննարկել խաղաղության պայմանները։

«Մենք կարող էինք այն դնել ՄԱԿ-ի մանդատի տակ՝ արդար հանրաքվե նախապատրաստելու առաքելությամբ, ստուգելուց հետո, թե ովքեր են նրա օրինական բնակիչները եւ այլն […]։Եվ մենք կարող էինք դա հետաձգել 20 տարով»,- ասել էր Սկորսկին։

Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովն էլ իր հերթին առաջարկել է նախաձեռնել Լեհաստանի փոխանցումը ՄԱԿ-ի մանդատի ներքո, «մինչեւ այնտեղ ձեւավորվի պատասխանատու, ազնիվ կառավարություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվի բանտից վարչապետ Փաշինյանին է պատասխանել Ռուբեն Վարդանյանը
հաջորդը
ՌԴ ռազմական հրամանատարությունը սպասում էր Կուրսկում ուկրաինական ներխուժմանը․ The Guardian

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն