• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կանադան հայտարարում է Արցախ հայերի վերադարձի իրավունքի մասին, իսկ Բաքուն դա համարում է սադրիչ քայլ

aliq 13:14 | 23.09.2024
aliq 13:14 | 23.09.2024
Mélanie Joly

Կանադան շարունակում է կոչ անել եւ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բովանդակալից բանակցություններին, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ երկարատեւ խաղաղության համար երկխոսության եւ վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը: Սրա մասին նշված է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի՝ նախօրեին հրապարակված հայտարարության մեջ, որը նվիրված է մեկ տարի առաջ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական գործողություններին եւ հայ բնակչության հարկադիր տեղահանությանը։

«Նախորդ շաբաթ լրացավ Լեռնային Ղարաբաղի՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված շրջանի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների մեկ տարին։ Այս գործողության հետեւանքները նշանակալի էին. այս ռազմական գործողության հետեւանքով ավելի քան 100,000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30,000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան, ինչը երկրում հանգեցրեց մարդասիրական կարիքների կտրուկ աճին։ Ադրբեջանի չարդարացված ռազմական գործողությունը հաջորդել է Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների իննամսյա արգելափակմանը, որը խախտել է Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցառումների մասին որոշումները»,- ասվում է հայտարարության տեքստում։

Դրանում ընդգծվում է, որ հենց այս պատճառով Կանադան 2023 թվականին ավելի քան 3,9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Մելանի Ժոլին նաեւ կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ կամայականորեն ձերբակալված էթնիկ հայերին։

«Կանադան աջակցում է բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական լուծմանը եւ սատարում է ուժի չկիրառման սկզբունքներին, տարածքային ամբողջականության հարգմանը եւ ինքնորոշման իրավունքին այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղության բանակցություններում։ Այն պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիվ իրավունք, մարդու իրավունքների եւ քաղաքացիական կենսամակարդակի պաշտպանության երաշխիքներ եւ տարածքում գտնվող հայկական մշակութային եւ պատմական վայրերի պահպանում»,- ասվում է Կանադայի արտգործնախարարի հայտարարության եզրափակիչ տեքստում։

Արդեն այսօր Բաքուն արձագանքել է Կանադայի արտգործնախարարության հայտարարությանը։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, Մելանի Ժոլիին մեղադրելով փաստերի «խեղաթյուրման, մանիպուլյացիաների ու կողմնակալության» համար, հայտարարել է․ «Կանադացի նախարարը երբեք աջակցություն կամ հետաքրքրություն չի ցուցաբերել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներից մոտ 1 միլիոն բռնի տեղահանվածների իրավունքների նկատմամբ, իսկ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի մասին հայտարարությունները միայն վկայում են Ադրբեջանի նկատմամբ Կանադայի բացահայտ կողմնակալության մասին։ Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու, թե ինչպես տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել։ Մենք կրկնում ենք, որ նման սադրիչ եւ կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի հետագա զարգացման եւ առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նյու Յորքում սպասվում է Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումը
հաջորդը
Հայաստանի ռեւանշիստական ​​միտումները ստիպում են կենտրոնանալ ռազմական ոլորտի վրա․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն