• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի ռեւանշիստական ​​միտումները ստիպում են կենտրոնանալ ռազմական ոլորտի վրա․ Ալիեւ

aliq 13:37 | 23.09.2024
aliq 13:37 | 23.09.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանում ելույթով հանդես է եկել նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա խոսել է երկրի առջեւ առկա մարտահրավերների մասին եւ նշել, որ Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը ռազմական հնարավորությունների ընդլայնումն է, որը բխում է նաեւ այսպես կոչված «հայկական ռեւանշիզմից»։

«Խնդիր համար մեկ․ ռազմական հնարավորությունների ավելացում։ [․․․] Թե՛ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, թե՛ հակամարտությունների, պատերազմների նոր օջախների ի հայտ գալն ու մեր շուրջը լարվածության աճը, թե՛ Հայաստանում ռեւանշիստական ​​միտումները ստիպում են մեզ մշտապես ուշադրություն դարձնել այս ոլորտին»,- հայտարարել է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահն իր ելույթում նաեւ պնդել է, որ «ռեւանշիստները» միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, եւ Հայաստանի գործող իշխանությունները նույն «մտքերով ու երազանքներով են ապրում»։

Ըստ Ալիեւի՝ Հայաստանում չեն ցանկանում համակերպվել Արցախյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքների հետ։

«Թեեւ սա ասում են խոսքով, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, քայլերը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- հայտարարել է Ալիեւը։

Ըստ նրա, եթե Ադրբեջանը նվազեցնի ռազմական ոլորտի վրա եղած ուշադրությունը եւ բավարար միջոցներ չտրամադրի դրան, ապագայում նոր խնդիրների կարող է բախվել։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մենք մեծապես մեծացրել ենք մեր ռազմական հզորությունը, ստեղծվել են նոր զինված ստորաբաժանումներ, մի քանի անգամ ավելացվել է հատուկ նշանակության ջոկատների թիվը»,- հայտարարել է Ալիեւը։

Հաջորդիվ խոսելով բանակի մարտունակության կրկնապատկման ու տեխնիկական հագեցվածության մասին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է․ «Հայաստանը եւ նրա թիկունքում գտնվող ցանկացած երկիր պետք է իմանան, որ մեզ հետ շանտաժի եւ վերջնագրերի լեզվով հնարավոր չի լինի խոսել։ Մենք պատրաստ ենք ցանկացած պատասխան տալու, մենք ունակ ենք դրան եւ պետք է միշտ պատրաստ լինենք դրան»։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմն արդեն ամրապնդվել է Հայաստանի հետ սահմանային շրջաններում, քանի որ Արեւմտյան երկրներից Հայաստան է ուղարկվում զենք ու զինամթերք, եւ հայկական կողմը միաժամանակ զորավարժություններ է անցկացնում օտար երկրների ու խոշոր տերությունների հետ։

Ըստ Ալիեւի՝ նման գործընթացներ իրականացվում են, քանի որ արեւմտյան որոշ երկրներ ցանկանում են Հայաստանին դրդել Ադրբեջանի դեմ նոր գործողությունների։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կանադան հայտարարում է Արցախ հայերի վերադարձի իրավունքի մասին, իսկ Բաքուն դա համարում է սադրիչ քայլ
հաջորդը
Երեւանն ու Բաքուն մշտական խաղաղություն հաստատելու հնարավորություն են ստացել․ Էրդողան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն