• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են աջ պոպուլիստները

aliq 10:51 | 30.09.2024
aliq 10:51 | 30.09.2024
Ավստրիայի «Ազատության կուսակցության» առաջնորդ Հերբերտ Քիքլ

Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ աջ պոպուլիստական «Ազատության կուսակցությունը», որը գլխավորում է Հերբերտ Քիքլը, խորհրդարանում կունենա ամենաշատ տեղերը: 

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկների արդյունքներով՝ կուսակցությունը ստացել է 29,2% քվե։ Ներկայիս կանցլեր Կառլ Նեհամմերի պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը» ստացել է ձայների 26,5%-ը։ Երրորդ տեղում է «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը»՝ ձայների 21%-ով։ 

Այսպիսով՝ ծայրահեղ աջերը երկրի 183-տեղանոց խորհրդարանում կստանան 58, պահպանողականները՝ 52, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ 41 մանդատ։ 

Սպասվում է, որ Քիքլը կառավարություն ձեւավորելու հնարավորություն կունենա, թեեւ պարզ չէ, թե ով կարող է կոալիցիա կազմել նրա հետ: Կանցլեր Նեհամմերը եւ սոցիալ-դեմոկրատները մերժել են ծայրահեղ աջերի հետ հնարավոր դաշինքը՝ նման քայլը համարելով ժողովրդավարության սպառնալիք:

«Ազատության կուսակցությունը» ժամանակակից Ավստրիայի ամենահին կուսակցություններից է, 1959 թվականից ի վեր այն միշտ կարողացել է իր տեղն ապահովել խորհրդարանում, սակայն մինչ այժմ երբեք առաջին տեղը չի զբաղեցրել ընտրություններում։ 

Կուսակցության ղեկավար 55-ամյա Հերբերտ Քիքլը համարվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավոր դաշնակիցը։ 

Ուկրաինայի պատերազմի համար Քիքլը մեղադրում է ՆԱՏՕ-ին եւ հաճախ է հայտարարում, որ դա առաջին հերթին ձեռնտու է ԱՄՆ-ին։ Բացի այդ՝ կուսակցությունը դեմ է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին՝ համարելով, որ դրանց աջակցությունը շահեկան չէ Ավստրիայի համար, ինչպես նաեւ խախտում է երկրի չեզոքությունը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր թատերաշրջան, նոր տոն Գյումրիում
հաջորդը
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Եմենի տարածքին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն