• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինացիներին կներկայացվի Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը»․ Երմակ

aliq 18:30 | 30.09.2024
aliq 18:30 | 30.09.2024

Ուկրաինացիները կծանոթանան նախագահ Վլադիմիր Զելենսկու պատրաստած «Հաղթանակի ծրագրին», սակայն դրա որոշ դրույթներ գաղտնի կլինեն։ Սրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այն ամենը, ինչ դառնում է հրապարակային, լսվում է ոչ միայն մեր երկրի ներսում, այլեւ թշնամու կողմից։ Եվ այդ պատճառով, իհարկե, այս ծրագրի որոշ մանրամասներ փակ են։ Բայց գիտեք, կարեւոր է տեսնել այս ծրագրի իրականացումը թշնամու տարածքում եւ մեր զինվորականների ցուցաբերած արդյունքների, հաղթանակների մեջ»,- ասել է Երմակը։

Մեկնաբանելով իր այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նախագահ Զելենսկին, ըստ տեղեկությունների, ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը» ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին եւ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին ու Դոնալդ Թրամփին՝ Երմակն ասել է. «Մենք վերադարձանք Ուկրաինա այն զգացումով, որ մեր գործընկերների աջակցությունը մեր երկրին շատ բարձր մակարդակի վրա է»։

Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ խոստացել էին հրապարակել «Հաղթանակի ծրագիրը» իրենց արեւմտյան դաշնակիցներին ծանոթացնելուց հետո։

Բրիտանական The Times պարբերականը Զելենսկու ԱՄՆ այցի օրերին գրել էր, որ Բայդենին ներկայացվող ծրագիրը հիմնականում բաղկացած է չորս կետից.

  • Արեւմուտքից անվտանգության երաշխիքների հայցում, որը նույն տեսքը կունենա, ինչ ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը։
  • Ռուսաստանի Կուրսկի մարզ ներխուժման շարունակականություն՝ որպես բանակցային գործընթացում դիրքերի ամրապնդման գրավական։
  • Ժամանակակից «հատուկ» զինատեսակների տրամադրման հայցում։
  • Ուկրաինայի ավերված տնտեսության վերականգնման համար ֆինանսական օգնության տրամադրում։

Անձամբ Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում նշել էր, որ Կիեւի «Հաղթանակի ծրագիրը» բաղկացած է հինգ կետից։ «Չորսն այն կետերն են, որոնք անհրաժեշտ են հիմա, իսկ մեկը՝ պատերազմից հետո»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ախուրյանը պատրաստվում է պարելու
հաջորդը
«Թե հեռացած չլիներ, հետքն էլ չէր մնա…»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն