• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի Mirage-2000 կործանիչներ

aliq 17:31 | 08.10.2024
aliq 17:31 | 08.10.2024
Ֆրանսիական ռազմաօդային ուժերի «Mirage 2000-5» կործանիչ

Ֆրանսիան ծրագրում է Ուկրաինային փոխանցել Mirage-2000 կործանիչներ 2025 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում: Դրա մասին X-ի էջում գրել է պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։  

Նա հավելել է, որ Կազոյում (Ժիրոնդի դեպարտամենտ) օդանավը կհամալրվի նոր սարքավորումներով, մասնավորապես՝ «օդ-երկիր» կրակի համակարգերով եւ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերով։ 

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ ուկրաինացի օդաչուների եւ մեխանիկների ուսուցումը Mirage-ների օգտագործման համար շարունակվում է։ 

Լըկորնյուն, սակայն, չի նշել, թե կոնկրետ քանի ինքնաթիռ է ստանալու Ուկրաինան։ Նախկինում լրատվամիջոցները ենթադրում էին, որ դժվար թե դրանք մեծ թվաքանակով լինեն՝ հաշվի առնելով հենց Ֆրանսիայի զինանոցում դրանց սահմանափակ թվաքանակը։ Բացի այդ՝ այս տեսակի նոր ինքնաթիռներ այլեւս չեն արտադրվում։ 

Ուկրաինային Mirage 2000-5 կործանիչների մատակարարման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր հունիսին՝ կրկին հստակ թվաքանակ չնշելով։ Այդ ժամանակ նա ընդգծել է, որ մարտական ​​ինքնաթիռները «Ուկրաինային թույլ կտան պաշտպանել իր հողն ու օդային տարածքը»: 

«Mirage 2000»-ը չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ միաշարժիչ ռեակտիվ կործանիչ է։ Այն ներառված է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի եւ Թայվանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ 

Նախօրեին էլ Ուկրաինային F-16 կործանիչների առաջին խմբաքանակի մատակարարման մասին էր հայտարարել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

Օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են առաջին ամերիկյան F-16 կործանիչները։ Ըստ The Economist-ի՝ Ուկրաինան մինչ այժմ ստացել է տասը կործանիչ, իսկ մինչեւ 2024 թվականի վերջը երկիր կժամանի եւս 20 ամերիկյան արտադրության ինքնաթիռ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը
հաջորդը
Փաշինյանի եւ Ալիեւի հետ Պուտինը հավանաբար քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման. Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն