• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տարածաշրջանային լարվածության ֆոնին Արաղչին հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

aliq 11:26 | 10.10.2024
aliq 11:26 | 10.10.2024
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի Ալ-Ռիադում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանի զարգացումները, հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական ​​լրատվական գործակալությունը (SPA):

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ X-ի էջում տեղեկացրել է, որ կողմերի քննարկման հիմնական թեման միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներն են։ 

«Նրանք իրենց ընդհանուր գոհունակությունն են հայտնել երկկողմ հարաբերություններում շարունակվող դրական միտումների կապակցությամբ եւ ընդգծել երկկողմ համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը։ Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ընդգծվել է տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության կենսունակությունը Գազայում եւ Լիբանանում ցեղասպանությունն ու պատերազմը դադարեցնելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Վերջին տարիներին տարածաշրջանային, աշխարհաքաղաքական եւ գաղափարական ախոյաններ հանդիսացող Սաուդյան Արաբիան եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարգավորել են միջպետական հարաբերությունները՝ վերահաստատելով դեռ 2016-ից ընդհատված դիվանագիտական կապերը։ Այս գործընթացը նպաստել է տարածաշրջանային լարվածության թուլացմանը, սակայն երկու երկրների հարաբերություններում դեռ կան որոշակի տարաձայնություններ:

Հանդիպումից առաջ Արաղչին բանակցություններ է վարել նաեւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Այս դեպքում կողմերի քննարկումները եւս հիմնականում կենտրոնացել էին Գազայում եւ Լիբանանում տիրող իրավիճակի վրա։

Նման այցելությունները տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում աճող լարվածության ֆոնին։ «Հեզբոլլահի» դեմ իսրայելական բանակի ակտիվ գործողությունների մեկնարկից եւ դրան ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հրթիռային հարձակումից հետո այժմ տարածաշրջանը սպասում է Իսրայելի պատասխան հարձակմանը։ 

Այս շաբաթվա սկզբին Թեհրանը Պարսից ծոցի արաբական երկրներին տեղեկացրել էր, որ «անընդունելի» կլինի, եթե վերջիններս թույլատրեն օգտագործել իրենց օդային տարածքը կամ տրամադրեն ռազմակայանները Իրանի դեմ հարձակումների համար՝ զգուշացնելով, որ ցանկացած հարձակման դեմ նման պատասխան կտա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն մասնակցել է ԱՊՀ ԱԳՆ խորհրդում ընդունված փաստաթղթի պատրաստմանը, սակայն չի ստորագրել այն․ Զախարովա
հաջորդը
ԵՄ-ն Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն