• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բացահայտել Հայաստանը արահետների միջոցով

Մարիամ Սարգսյան 19:02 | 10.10.2024
Մարիամ Սարգսյան 19:02 | 10.10.2024
«Արահետներ փոփոխության համար» ՀԿ
«Արահետներ փոփոխության համար» ՀԿ

Հայաստանի անհասանելի թվացող անկյունները՝ հյուսիսից հարավ՝ ոտքի տակ․ հայաստանյան բնության բացառիկ անկյուններում քայլելու եւ դրանք բացահայտելու հնարավորությունը արդեն մի քանի տարի է՝ հասանելի է։ 2017-ից ի վեր մեր երկրի տարբեր մարզերում ստեղծվում կամ վերականգնվում են արահետներ, որոնցով թե՛ տեղացի, թե՛ արտերկրից ժամանող զբոսաշրջիկները այցելում են երկրի տարբեր հատվածներ։

Հայաստանում առաջին նման արահետը Տրանսկովկասյան արահետն է (տարածաշրջանային արահետային ցանց է, որն ունի շուրջ 3000 կմ երկարություն՝ Սեւ ծովից մինչեւ Արաքս գետը), հաջորդիվ ստեղծվել է «Արահետներ փոփոխության համար» հասարակական կազմակերպությունը (ՀԿ), որը նոր արահետներ է ստեղծել կամ նորոգել։ Հիմնական գործունեությունը կազմակերպությունը ծավալում է Հայաստանի չորս մարզում՝ Տավուշում, Լոռիում, Վայոց ձորում եւ Սյունիքում։

Արշավ արահետով

Արշավ արահետով

ՀԿ-ի գործառնական ղեկավար Աշոտ Դավթյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ներկայացնում է՝ այս տարիների ընթացքում արդեն իսկ ստեղծվել կամ նորոգվել է մոտ 80 արահետ։ «Տրանսկովկասյան արահետը ներառյալ՝ մոտ 1000 կիլոմետր քայլարշավային արահետ է ստեղծվել եւ սպասարկվում։ Կազմակերպության առաքելությունն է Հայաստանում զարգացնել արշավային եւ հեծանվային արահետները՝ ստեղծելով աշխատատեղեր ինչպես նախագծերի, այնպես էլ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման միջոցով»,- նշում է Դավթյանը:

Աշոտ Դավթյան «Արեհետներ փոփոխության համաւր» ՀԿ գործառնական ղեկավար

Աշոտ Դավթյան
«Արահետներ փոփոխության համաւր» ՀԿ-ի գործառնական ղեկավար

Աշխատատեղերի ստեղծումը կարեւոր է հատկապես մարզաբնակ երիտասարդների համար՝ հաշվի առնելով այն, որ շատերը լքում են իրենց բնակավայրերը հենց աշխատանք չունենալու պատճառով։

«ՀԿ-ի ստեղծման հիմքում երիտասարդներին հմտություններով ապահովելն է եղել, որ հետո կարողանան դրանք իրենց բնակավայրերում կիրառել։ Նրանք մասնագիտանում են արահետների կառուցման եւ սպասարկման նեղ ոլորտում։ Այս պահին մեր կազմակերպությունը տարբեր մարզերից 15 տեխնիկական աշխատակից ունի, իսկ այս տարիների ընթացքում շուրջ 50 աշխատակից ենք ունեցել, որոնց մի մասը սեզոնային աշխատանք է կատարել։ Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունը՝ այս թիվը բավականին մեծ է»,- նշում է Աշոտ Դավթյանը։

ՀԿ-ի գործունեության կարեւոր բաղադրիչը կրթությունն է։ Տարբեր ծրագրերի միջոցով երիտասադներին սովորեցնում են արահետաշինության տեխնիկան, փոխանցում թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ։

Վրանային ճամբար

Վրանային ճամբար

«Բնության գրկում՝ վրանային ճամբարներում, մի քանի օր տեւող դասընթացների ընթացքում փոխանցում ենք բազմաթիվ հմտություններ՝ կամուրջների ու արահետների ստեղծումից մինչեւ դրանց վերականգնում ու պահպանություն։ Հետագայում հենց այդ խմբերից էլ ընտրում ենք այն անձանց, որոնք միանում են մեր թիմին որպես աշխատակիցներ»,- ներկայացնում է Դավթյանը։

Կազմակերպությունը նաեւ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի հետ, որի ուսանողները եւս հնարավորություն են ստացել ճամբարի ընթացքում մասնագիտական գործնական գիտելիքներ ստանալու։

Արշավ արահետով

Արշավ արահետով

Բազմաթիվ զբոսաշրջիկների ներգրավող այս գործունեությունը էապես նպաստում է համայնքների զարգացմանը։ Տարբեր գյուղերում նոր հյուրատներ, սպասասրահներ կամ սննդի կետեր են բացվում, հյուրերն օգտվում են գյուղացիների առաջարկած ծառայություններից։

Էկոտուրիզմի զարգացումից բացի՝ արահետները մի քանի այլ նշանակություն էլ ունեն՝ բնապահպանական, անվտանգային։ «Արահետները հնարավորություն են տալիս, որ մարդիկ չփորձեն մտնել այն տարածքներ, որոնք հատուկ պահպանվում են։ Անվտանգային առումով էլ, եթե որեւէ մեկը վնասվում է, ավելի հեշտ է նրան տեղափոխելը։ Հրդեհների դեպքում ավտոմեքենաներին անհասանելի տեղանքները հեշտ հասանելի են դառնում հրշեջների համար։ Այս ամենից զատ հնարավորություն ենք ստանում պահպանելու նաեւ այդ արահետների տարածքում գտնվող պատմամշակությաին կոթողները»,- ներկայացնում է Դավթյանը՝ նշելով, որ սրանք արահետների պահպանության ստեղծած հավելյալ արժեքն են։

ՀԿ-ի տեղադրած ցուցանակներ

ՀԿ-ի տեղադրած ցուցանակներ

ՀԿ-ն կարեւորում է հատկապես տեղաբնակների մասնակցությունը արահետների ստեղծման ու պահպանման գործում, քանզի, երբ հենց տեղացիներն են աշխատում, հետագայում ավելի սրտացավորեն են վերաբերվում դրանց խնամքին եւ թույլ չեն տալիս վնասել։ «Առաջնորդվում ենք «ոչ թե սպառել, կեղտոտել, այլ ստեղծել ու պահպանել» սկզբունքով եւ ուրախ ենք, որ թեեւ դանդաղ, բայց տեսանելի արդյունքներ ենք գրանցում այս գաղափարին միացողների առումով»։

ՀԿ-ն առաջիկայում ծրագրեր է նախապատրաստում ոչ միայն քայլարշավային, այլեւ ձիասպորտով եւ հեծանվասպորտով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար։ Դրան զուգահեռ կշարունակեն արդեն իսկ ստեղծված կամ նորոգված արահետների պահպանությունը։

Լուսանկարները՝ «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ից

 

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լոնդոնում կայացել է Զելենսկու, Սթարմերի եւ Ռյուտեի եռակողմ հանդիպումը
հաջորդը
ՌԴ-ն Վրաստանի քաղաքացիների համար ընդարձակել է առանց վիզայի ռեժիմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն