• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լոնդոնում կայացել է Զելենսկու, Սթարմերի եւ Ռյուտեի եռակողմ հանդիպումը

aliq 19:01 | 10.10.2024
aliq 19:01 | 10.10.2024
Զելենսկի, Սթարմեր եւ Ռյուտե

Լոնդոնում կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի եռակողմ բանակցությունը։

Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահն իր տելեգրամյան էջում գրել է, որ բանակցությունների առանցքային թեմաներն են եղել եվրաատլանտյան ինտեգրումը եւ Ուկրաինայի ռազմական հզորացումը։

«Սա ավելի լավ պայմաններ կստեղծի արդար խաղաղությունը վերականգնելու համար։ Մենք քննարկել ենք նաեւ ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի որոշումների հնարավորինս արագ իրականացոման հարցը եւ պայմանավորվել մեր հետագա քայլերի մասին»,- գրել է Զելենսկին։

Բանակցություններից հետո Ռյուտեն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո հանրապետական թեկնածու եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կդադարի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց։

«Ես գիտեմ, որ նա լիովին հասկանում է եւ կհամաձայնի ինձ հետ, որ Ուկրաինայում տարվող պայքարը կապված է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ Միացյալ Նահանգների ապագա անվտանգության հետ: Նա դա գիտի»,- պատասխանել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում աջակցում են Ուկրաինային, եւ կոչ է արել «դադարել անհանգստանալ Թրամփի նախագահության համար»։

«Մտահոգություն չունեմ, քանի որ միանգամայն համոզված եմ, որ ԱՄՆ-ը մասնակցում է դրան, քանի որ նրանք հասկանում են, որ դա ոչ միայն անհրաժեշտ է Ուկրաինային, այլեւ հենց իրենց։ Եվ որ ամբողջ ԱՄՆ-ը՝ Վաշինգտոնից մինչեւ Սան Ֆրանցիսկո, ավելի քիչ ապահով կլինի, եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարցրել են նաեւ Կիեւի խնդրանքի մասին՝ թույլ տալ արեւմտյան զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին։

Ռյուտեն ի պատասխան նշել է, որ դրա համար իրավական խոչընդոտ չի տեսնում, քանի որ «օրենքի տեսանկյունից Ուկրաինան կարող է օգտագործել իր զենքը, եթե կարողանա հարվածել Ռուսաստանի թիրախներին, որոնք վտանգ են ներկայացնում [իր համար]»։

«Բայց առաջին հերթին այս որոշումը պետք է կայացնեն դաշինքի առանձին անդամներ։ Նրանք են որոշում, թե ինչպես կարող է օգտագործվել այն զենքը, որը մատակարարում են Ուկրաինային»,- ասել է Ռյուտեն:

Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նման դիրքորոշում հայտնել է նաեւ Սթարմերը՝ հաստատելով բրիտանական կառավարության դիրքորոշումն առ այն, որ Ուկրաինան իրավունք ունի որոշակի հանգամանքներում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին, սակայն միեւնույն ժամանակ ընդգծել է, որ իր տրամադրած Storm Shadow հրթիռների կիրառման հարցում դիրքորոշումը չի փոխվել:

«Մենք ակնհայտորեն ցանկանում ենք Ուկրաինային դնել հնարավորինս ուժեղ դիրքերում։ Բայց միայն զենքով չէ, որ հաղթել են պատերազմներում։  Իսկ, մասնավորապես, Storm Shadow հեռահար հրթիռների կիրառման առնչությամբ  Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը չի փոխվել»,-նշել է Սթարմերը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում նաեւ հայտնել է, որ հաջորդ շաբաթ դաշինքը կանցկացնի իր ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները:

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ զորավարժություններին ՆԱՏՕ-ի 13 երկրներից կներգրավվի 60 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ F-35A կործանիչներ եւ B-52 ռազմավարական ռմբակոծիչներ։

«Այսօրվա անորոշությամբ լի աշխարհում կենսական նշանակություն ունի մեր պաշտպանությունը փորձարկելը եւ մեր պաշտպանությունն ուժեղացնելը, որպեսզի մեր հակառակորդները իմանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է եւ ի վիճակի է արձագանքելու ցանկացած սպառնալիքի»,- ասել է Ռյուտեն Զելենսկու եւ Սթարմերի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ զորավարժությունները «կենտրոնանալու են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային ծովի, ինչպես նաեւ Բելգիայի եւ Նիդերլանդների վրա»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուտերեշը Լավրովին հայտնել է Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու մտադրության մասին
հաջորդը
Բացահայտել Հայաստանը արահետների միջոցով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն