• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Մեր տխուր իրականությունը վախերի հետեւանք է

Վարդան Հարությունյան 20:02 | 10.10.2024
Վարդան Հարությունյան 20:02 | 10.10.2024
Վարդան Հարությունյան

Հետհայացք նետելով՝ կարելի է պնդել, որ 2018-ի զարգացումների հետեւանքով Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածները միշտ էլ վախի թելադրանքով են գործել։

Շատ արագ պարզվեց՝ «դուխով» գլխարկները, որ հագնում էին 2018-ի հուժկու շարժման ընթացքում, իրենցը չէին։ Նույնքան արագ էլ պարզվեց, որ հեղափոխականներ չէին բոլորովին։ «Իզմ»-եր չունենալը (Փաշինյանի պնդումն է) իրենն անում է՝ չկան քաղաքական հայացքներ ու քաղաքական կողմնորոշումներ, չկան կենսագործելու ենթակա գաղափարներ եւ ապագային միտված ծրագրեր։ Ապրում են պահի թելադրանքով։ Ամեն ինչ այս պահով ու «ես»-ով են պայմանավորված՝ ինչ կունենամ ես այս կամ այն զարգացման դեպքում, ինչ կշահեմ ինքս այս պահին ու ինչ կկորցնեմ։ Այստեղ էլ ծնվում են վախերը։

Իշխանության գալուց հետո Փաշինյանն ինքնահիացմամբ տարված վճռել էր, թե անկրկնելի հեղափոխական է, չտեսնված ու չլսված հերոս է ու ավելի մեծ հերոս երեւալ էր ձգտում։ Ծափահարությունները, որ հնչում էին 2018, 2019 թվականներին, նա ու իր շրջապատը իրենց հերոսականության հաստատում էին համարում եւ ամեն ինչ անում էին հանուն այդ ծափահարությունների ու հանուն դրանց բազմապատկման։ Այդ շրջանում նրանց ամենամեծ վախը եղել է ծափահարությունների կորուստը։ Ոչ մի դեպքում նման կորուստ թույլ տալ չէր կարելի։

Հոխորտալը, թե պատերազմից չեն վախենում, թե պատերազմի դեպքում ավելին են գրավելու, կրկնելը, թե թույլ չեն տալու, որ իրենց հետ ուժի դիրքերից խոսեն, ծափահարությունների համար էին։ Սեւրի պայմանագիր թափահարելն ու Ադրբեջանի ներքաղաքական կյանքն ալեկոծել սպառնալը ծափահարությունների համար էին։ Առարկայական բանակցությունների փոխարեն ծայրահեղ անզիջում դիրքերից հանդես գալը, դրանք սեփական կետից վերսկսելու պահանջը, «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոչելը ծափահարությունների համար էին։ Էլ չասած՝ անզուգական «հուլիսյան հերոսամարտը»։

Նրանք հակամարտության լուծման ճանապարհով գնալ չէին կարող։ Բացառվում էր։ Այդ ճանապարհը Ճշմարտությանն առերեսվել եւ ճշմարտությունն ասել էր պահանջում, առարկայական զրույց, ցավոտ վճիռներ կայացնել ու զիջումների գնալ էր պահանջում, ինչը ծափահարությունների կորուստ էր նշանակում։ Նրանք դրան պատրաստ չէին։ Նրանք դա ոչ մի պարագայում չէին ընդունելու։ Լեգիտիմության հսկայական պաշարը, որ ունեին, որ կարելի էր հակամարտության լուծման վրա ծախսել, մսխեցին հանուն ծափահարությունների։ Գնացին հեշտ ու հաճելի, բայց աղետաբեր ճանապարհով։

Իսկ երբ իրենց կարճամտությունը պատերազմի հանգեցրեց, վիճակի ճակատագրականությունը չհասկացան։ Օր առաջ արհավիրքը կասեցնելուն ուղղված քայլեր չձեռնարկեցին։ Վախեցան, թե հերոսի իրենց կերպարը կխամրի։ Խաբում էին իրենց ու բոլորին, թե հաղթում են, թե հաղթելու են։ Միամտորեն հավատում էին՝ եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը հերոսական մեկ ճակատամարտով բեկում են մտցնելու եւ փոխելու են պատերազմի ընթացքը։ Այդպես շարունակվեց 44 օր, եւ հասանք նոյեմբերի 10-ի վերջնագրին։

Երբ մեր պարտությունը վավերացվեց ու որպես իրողություն սկսեց թելադրել իր կանոնները, վախեցան այն ընդունելուց, այն ճանաչելուց, այն հասկանալուց։ Չեղան համարժեք պարտությանն ու նոր ստեղծված վիճակին։ Իրենց հիմնական գործը եղավ պատասխանատվությունից խուսափելը։ Սեփական սխալները տեսնել եւ ընդունել չցանկացան-չկարողացան։ Սկսեցին մեղավորներ փնտրել եւ այլոց մատնացույց անել։ Վախեցան արհավիրքին առերեսվելուց, որ իրենց պատճառով է, ու պարտության վերջակետը դնել չկարողացան։ Այն շարունակվեց ու էլ ավելի մեծ կորուստների հանգեցրեց։

Ապա նրանց գլխավոր վախը դարձավ իշխանության կորուստը։ Այսօր էլ են այդ վախով ապրում։ Վերջին տարիներին նրանց ձեռնարկած բոլոր քայլերն այս վախով են թելադրված։ Վախենում են առանց իշխանություն ապրելու հեռանկարից։ Այլ կերպ իրենց պատկերացնել չեն կարող։ Կենսագրություն չունենալը, անցյալ չունենալը անհայտ ապագայից սարսափելու լուրջ պատճառ է: Անհայտ ապագայում, անցանկալի ապագայում ինչ անելու եւ ինչպես ապրելու խնդիրն է ծագելու։ Այդ սարսափն էլ նրանց թելադրում է ցանկացած գնով՝ ամբոխահաճ ու մոլորեցնող ելույթներով, խառնակչություններ հրահրելով ապահովել սեփական դիրքերի ամրապնդումն ու հնարավոր դարձնել ապագա վերարտադրումը։

Այս մարդկանց՝ իրենց իշխանավարման ամբողջ ընթացքում վախերն են կառավարել։ Սրան էլ եթե գումարենք բնատուր անկարողությունը, ապա ավելի քան հասկանալի կլինի, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն Վրաստանի քաղաքացիների համար ընդարձակել է առանց վիզայի ռեժիմը
հաջորդը
Ինչու Մխիթարյանը չկա ազգային հավաքականում. Ռոբերտ Գասպարյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն