• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անիրատեսական է համաձայնեցված կետերը ստորագրելու Երեւանի առաջարկը. Ալիեւ

aliq 11:23 | 15.10.2024
aliq 11:23 | 15.10.2024

Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ մինչ այժմ համաձայնեցված է», լիովին հեռու է իրականությունից։

Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ժուլիեն դե Ֆրայպոնի հավատարմագրերի ընդունման ժամանակ։

Ալիեւը պնդել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարազոր են եւ չեն կարող անջատվել միմյանցից եւ այս առնչությամբ իրականությունից լիովին հեռու է համարում ՀՀ Կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ համաձայնեցվել է, եւ չհամաձայնեցված դրույթները թողնել հետագա փուլերի համար»։

Ադրբեջանի նախագահը նաեւ խոսել է Բաքվի եւ Բրյուսելի հարաբերություններում անվստահություն առաջացնող հարցերի մասին՝ նշելով, որ դրանցից մեկը Հայաստանի տարածքում Եվրոպական դիտորդական առաքելության երկարաձգումն է, որը տեղի է ունեցել առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնության կամ խորհրդակցության։

«Դրա ի՞նչ կարիքը կար։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը պայմանավորվել է, որ այդ առաքելությունն այնտեղ կմնա երկու ամիս եւ բաղկացած կլինի սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն երբ այս առաքելությունը երկարաձգվեց, ոչ ոք մեզ հետ չխորհրդակցեց»,- ասել է Ալիեւը եւ հավելել, որ «հեռադիտակային դիվանագիտությունը» անընդունելի է եւ դուրս է քաղաքական մշակույթի նորմալ չափանիշերից։

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Բաքուն բարձրաձայնում է այդ հարցը ԵՄ հետ շփումների ընթացքում։

Միեւնույն ժամանակ Ալիեւը դրական է գնահատել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Բրյուսելում կազմակերպված հայ—ադրբեջանական բանակցությունները՝ նշելով, որ բանակցային այս ձեւաչափից հրաժարվել է Հայաստանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիմոնյանն ու Քուրթուլմուշը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հարցը
հաջորդը
Իսկ կյանքը տոնախմբություն չէր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն