• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին անձնապես մեղավոր է ռուսական ներխուժումը թույլ տալու համար․ Թրամփ

aliq 12:59 | 18.10.2024
aliq 12:59 | 18.10.2024

ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին անձնական պատասխանատվություն է կրում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը «թույլ տալու համար»։

«Կարծում եմ, որ Զելենսկին երբեւէ իմ տեսած լավագույն վաճառականներից մեկն է: Ամեն անգամ, երբ նա գալիս է, մենք նրան հարյուր միլիարդ դոլար ենք տալիս։ Պատմության մեջ էլ ո՞վ է ստացել նման գումար։ Նման բան նախկինում չի եղել: Եվ դա չի նշանակում, որ ես չեմ ուզում օգնել նրան, որովհետեւ շատ եմ ցավում այդ մարդկանց համար։ Բայց նա երբեք չպետք է թույլ տար, որ այս պատերազմը սկսվեր: Այս պատերազմը տանուլ է տված»,- ասել է Թրամփը PBD փոդքասթի վարող Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։

Հանրապետական թեկնածուի կարծիքով՝ Ուկրաինան արդեն պարտվել է Ռուսաստանի դեմ պատերազմում, քանի որ նախկին երկրից գործնականում ոչինչ չի մնացել։

«Ուկրաինան, հիշե՛ք, այլեւս Ուկրաինա չէ։ Գրեթե բոլոր քաղաքները հողին են հավասարվել։ Բոլոր այդ գեղեցիկ ոսկե գմբեթները կողքի են շրջվել՝ մասերի բաժանվելով։ Չկա քաղաք, որը չի տուժել։ Մտնում եք քաղաք, իսկ այնտեղ գրեթե բոլոր շենքերը ավերված են, կարծես այդտեղով անցած լինի ապամոնտաժող խումբ։ Դրանց հարվածել են հրթիռներով։ Դա պետք է կարգավորվեր մինչ այս ամենի սկիզբը, որն այնքան հեշտ էր անելը»,- ասել է Թրամփը։

Նա նաեւ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման համար մեղադրել է ԱՄՆ ներկայիս վարչակազմին եւ կրկնել պատերազմը սեղմ ժամկետներում դադարեցնելու իր խոստումը, եթե նորից նախագահ դառնա։

Սեպտեմբերի վերջին Զելենսկին եւ Թրամփը հանդիպեցին Նյու Յորքի Trump Tower-ում։ Սա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր հինգ տարվա ընթացքում:

Այդ հանդիպման սկզբում Զելենսկին լրագրողների հետ զրույցում նշել էր․ «Մենք ընդհանուր տեսակետ ունենք, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի, եւ Պուտինը չի կարող հաղթել»։

Թրամփն էլ իր հերթին հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում անպայման կլուծի հակամարտության դադարեցման հարցը, քանի որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկու, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք [Զելենսկու հետ], եւ ես նաեւ շատ լավ հարաբերություններ ունեմ, ինչպես գիտեք, Պուտինի հետ։ Եվ կարծում եմ, եթե հաղթենք [ընտրություններում], դա շատ արագ կլուծենք»,- ասել էր ԱՄՆ նախագահի թեկնածուն։

Նախօրեին էլ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարեց, որ Թրամփի հետ զրույցում պնդել է, որ Ուկրաինան կա՛մ ունենալու է միջուկային զենք, կա՛մ դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ այլ կերպ երկիրը հնարավոր չէ պաշտպանել սպառնալիքներից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքը
հաջորդը
Իսրայելի բանակը հայտնում է Հորդանանից զինված խմբի ներթափանցման փորձի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն