• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օսթինը հայտարարել է Կիեւին 400 մլն դոլարի օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

aliq 11:03 | 22.10.2024
aliq 11:03 | 22.10.2024
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիեւում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախօրեին չհայտարարված այցով ժամանել էր Կիեւ։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ իր չորրորդ այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ շարունակում է աջակցել Ուկրաինային։

Օսթինը հայտարարեց ԱՄՆ կառավարության կողմից Ուկրաինային 400 միլիոն դոլարի օգնության եւս մեկ փաթեթ հատկացնելու մասին։ Այն կներառի ռազմական տեխնիկա եւ զինամթերք։

Ուկրաինան վերջին ամիսներին լուրջ դժվարությունների է հանդիպում ռուսական շարունակական հարձակումները զսպելու հարցում, ինչը Կիեւին  ստիպել է աստիճանաբար հանձնել մի քանի քաղաքներ եւ գյուղեր, հաղորդում է «The Voice of America»-ն: 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան դաշնակիցներին կոչ է արել աջակցել, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագրին», որը իր պնդմամբ վերջ կդնի գրեթե եռամյա պատերազմին։ Զելենսկու ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության պաշտոնական հրավեր եւ արեւմտյան արտադրության հեռահար հրթիռների կիրառում՝ Ռուսաստանում ռազմական թիրախներին հարվածելու համար: Նախկինում Կիեւի դաշնակիցները չէին աջակցում այս քայլերին։

Ակնկալվում է, որ Օսթինը Կիեւում կքննարկի այդ ծրագիրը ուկրաինացի պաշտոնյաների հետ:

Կիրակի երեկոյան ժողովրդին ուղղված տեսաուղերձում Զելենսկին հայտարարել էր, որ իր ծրագիրը ստացել է Ֆրանսիայի, Լիտվայի, սկանդինավյան երկրների եւ ԵՄ շատ այլ դաշնակիցների աջակցությունը։ Նրա խոսքով՝ դրական ազդակներ է ստացել նաեւ ԱՄՆ-ից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սուդանում խոցվել է Իլ-76 ինքնաթիռ, որի անձնակազմում կարող էին լինել ՌԴ քաղաքացիներ
հաջորդը
Կազանում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաեւ վարչապետ Փաշինյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն