• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանում 8։00-ից մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

aliq 11:01 | 26.10.2024
aliq 11:01 | 26.10.2024
Ընտրությունները Վրաստանում

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 8-ից քվեարկության համար բացվել են ընտրական տեղամասերը:

Օրենսդիր մարմնի 150 պատգամավորներն առաջին անգամ ընտրվելու են ոչ թե խառը, ինչպես նախկինում, այլ ամբողջովին համամասնական համակարգով: XI գումարման խորհրդարան մուտք գործելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգտոկոսանոց շեմը:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում դիտարկվում են նաեւ ընտրություն երկրի ԵՄ ինտեգրման ուղու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման միջեւ։

Ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3044-ը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է: Նոր, էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ընտրություններին կարող են մասնակցել 3 113 747 ընտրողներ:

Համեմատած 2020 թվականի ընտրությունների հետ՝ ընտրողների թիվը նվազել է 17 729-ով: Միեւնույն ժամանակ, մոտ 200 հազար քաղաքացի, որոնք ունեն ընտրելու իրավունք, չեն կարողանա մասնակցել քվեարկությանը, քանի որ չունեն  գործող անձնագրեր։

Քվեարկությանն արդեն մասնակցել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որոնք վերջին ամիսներին բավականին լարված հարաբերություններ ունեին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած ու ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով, որը հաճախ կոչվում է նաեւ ռուսական օրենք։ 

Քվեարկությունից հետո նախագահ Զուրաբիշվիլին լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ցանկանում եմ շնորհավորել ամբողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ։ Սա երջանիկ օր է։ Ես չեմ քվեարկել ինչ-որ մեկի համար, այս անգամ քվեարկել եմ ինչ-որ բանի համար։ Ես քվեարկել եմ նոր Վրաստանի համար, այն Վրաստանի համար, որի համար 22 տարի առաջ եկա այս երկիր։ Ես քվեարկել եմ այն Վրաստանի համար, որի համար աղոթում էին իմ բոլոր նախնիները, որի համար աղոթում է ամբողջ Վրաստանը։ Այս գիշեր բոլորս հաղթող կլինենք։ Ոչ ոք չի հիասթափվի, որովհետեւ կհաղթի Վրաստանը»։

Վարչապետ Կոբախիձեն էլ, վստահություն հայտնելով, որ «Վրացական երազանք»-ը հավաքելու է քվեների 60 %-ը, նշել է, որ ընդդիմությունը պետք է «համակերպվի այն փաստին, որ վրաց ժողովուրդն ամբողջովին հրաժարվել է մութ անցյալ վերադառնալուց»։ Նա հրաժարվել է պատասխանելուց այն հարցին, թե արդյոք իշխանությունը կհանձնի ընդդիմությանը, եթե վերջինս հաղթի։

«Շատ սկզբունքային, վճռական ընտրություններ են։ Ընտրություններ, որոնք համարժեք են հանրաքվեի, համարժեք են 2012 թվականի ընտրություններին, որոնց միջոցով կրկին պետք է վերջնականապես որոշվի երկրի զարգացման ուղղությունը։ Սա հանրաքվե է պատերազմի եւ խաղաղության, անբարոյական քարոզչության եւ ավանդական արժեքների, մութ անցյալի եւ պայծառ ապագայի միջեւ»,- ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանք» կուսակցության 60% վարկանիշի մասին են հայտնում նաեւ կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը եւ GORBI ընկերությունը, որոնք  պնդում են, որ միայն երկու ընդդիմադիր կուսակցություններ են հաղթահարում հինգտոկոսանոց շեմը։ 

Այս տվյալները զգալիորեն տարբերվում են ընդդիմադիր ալիքների տվյալներից։ «Ֆորմուլա» հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի անցկացրած հարցման համաձայն՝ «Երազանքը» հավաքում է 34%, իսկ ընտրական շեմը հաղթահարող եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունները՝ 53%:

Savanta ընկերության հարցման տվյալներով, որ հրապարակել է «Մտավարի» հեռուստաընկերությունը, իշխող կուսակցությունը հավաքում է 35%, իսկ չորս հիմնական եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունները՝ 52%։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ չորս հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն, որ ընտրությունների արդյունքներից հետո կձեւավորեն կոալիցիոն (հնարավոր է, տեխնիկական) կառավարություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախընտրական տրամադրությունները Նինոծմինդայի շրջանում
հաջորդը
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն