• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՖՖ հերթական ժողովը՝ դեկտեմբերի 18-ին

aliq 22:33 | 31.10.2024
aliq 22:33 | 31.10.2024
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հոկտեմբերի 31-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց, որ ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը կկայանա ՀՖՖ գրասենյակում դեկտեմբերի 18-ին՝ 12:00-ին:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի կազմում երկու թափուր տեղի առկայությամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը ընտրական է։ ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է լինեն կին, ուստի ՀՖՖ Գործադիր կոմիտեի ներկայիս կազմով պայմանավորված՝ մեկ թափուր տեղը պետք է համալրի կին անդամ։

Հավելենք, որ ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ անդամները կարող են Գործադիր կոմիտեում ներկայացված լինել միայն մեկ անդամով։

ՀՖՖ անդամները հնարավորություն ունեն ներկայացնելու թեկնածուներ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում։ Թեկնածություն առաջադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ օրենսդրության, ՀՖՖ Կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի համապատասխան կարգավորումները։

Համապատասխանության ստուգում անցնելու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է պահանջվող փաստաթղթերը ներկայացնի ՀՖՖ մինչև 2024 թվականի նոյեմբերի 18-ը՝ 24:00-ն, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։

Նշենք, որ թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի հաստատած վերջնական եւ պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ անդամներին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։

Օրակարգի մյուս հարցերով հաստատվեցին նաեւ ՀՖՖ Ակումբների արտոնագրման 2025/2026 մրցաշրջանի կանոնակարգը, ՈՒԵՖԱ Կանանց ակումբային մրցաշարերի ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը, ինչպես նաեւ ՀՖՖ Ֆուտզալի 2024/2025 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության անցկացման կանոնակարգը:

Նիստի ընթացքում ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ ընտրվեց Տիգրան Ղարաբաղցյանը, կոմիտեի անդամ՝ Մարիամ Խաչատրյանը «Սարդարապատ» ակումբից: Առաջնությունների կազմակերպման կոմիտեի կազմում կատարվեց փոփոխություն. այսուհետեւ Տիգրան Ղարաբաղցյանին փոխնախագահի պաշտոնում կփոխարինի ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում անպտղության ցուցանիշերը մտահոգիչ են
հաջորդը
Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը․ Միլլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն