• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվում այսօր մեկնարկում է COP29-ը

aliq 12:48 | 11.11.2024
aliq 12:48 | 11.11.2024
Cop-29 Բաքու

Ադրբեջանում այսօր մեկնարկում է COP29-ը՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային համաժողովը։ 

Համաժողովը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի աջակցությամբ։ Այս մասը ամրագրված է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության տեքստում, որը վարչապետի աշխատակազմը հրապարակել էր դեկտեմբերի 7-ին։ 

«Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին եւ հանում է իր թեկնածությունը: […] Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնում Արեւելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը»,- ասվում էր համատեղ հայտարարության տեքստում: 

Ընդգծենք, որ նաեւ հենց այս հայտարարության հիման վրա Բաքուն հայկական կողմին վերադարձրեց 32 հայ ռազմագերու, իսկ Երեւանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։ 

Ակնկալվում է, որ մինչեւ նոյեմբերի 24-ը շարունակվող համաժողովին կմասնակցեն ավելի քան 100 երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Նախնական հայտարարությունների համաձայն՝ մասնակցողների թվում են լինելու նաեւ Հայաստանի սահմանակից երեք երկրների ղեկավարները՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Ադրբեջանը COP29-ին մասնակցելու հրավեր ուղարկել է նաեւ Հայաստանին։ Սակայն հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ-ում բյուջեի քննարկման շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «գագաթնաժողովին Երեւանի մասնակցությունը հաստատված չէ»։ 

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ  հայտարարեց, որ հայ գերիներին վերադարձնելու հավանականության դեպքում Հայաստանը կարող է մասնակցել COP29-ի գագաթնաժողովին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը տեղեկացված չի եղել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազանգի մասին․ Reuters
հաջորդը
Տնտեսությունն աճում է վիճակագրորեն, իսկ իրական կյանքում գործերն այնքան էլ լավ չեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն