• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ եւ Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլը

aliq 18:20 | 11.11.2024
aliq 18:20 | 11.11.2024
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյան եւ Շվեդիայի ԱԳՆ Մարիա Սթեներգարդ

Շվեդիայում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարիա Սթեներգարդի հետ։

Քննարկվել են Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, համագործակցության խորացման հետագա հեռանկարները։

«Սա իմ երրորդ այցն է Շվեդիա, բայց առաջինը երկկողմ ձեւաչափով։ Շնորհակալ եմ հյուրընկալության եւ արդյունավետ քննարկումների համար՝ միտված մեր երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների ու հետաքրքրությունների վրա։ Համոզված եմ, որ համատեղ ակտիվ ջանքերով կարող ենք լավագույնս իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ-ի հետ մեր  գործընկերության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առեւտրի, գործարար կապերի, մարդկանց միջեւ շփումների հետագա խթանման նպատակով»,- ասել է Արարատ Միրզոյանը

Նաեւ նշվում է, որ կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին, արձանագրված ձեռքբերումներին եւ նոր օրակարգի հետագա զարգացման  հնարավորություններին:

Միրզոյանը եւ Սթեներգարդը մտքեր են փոխանակել  նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման ապահովման միջոցով։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացում արձանագրված համաձայնությունը՝ հիմնված Ալմա—Աթայի հռչակագրի վրա»,- ասվում է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», որը կյանքի կոչելը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, արդյունավետորեն կավելացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոբախիձեն ու Ալիեւը կենտրոնացել են տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերների վրա
հաջորդը
Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է արել ճնշել Իսրայելին՝ Իրանի ինքնիշխանությունը հարգելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն