• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է արել ճնշել Իսրայելին՝ Իրանի ինքնիշխանությունը հարգելու համար

aliq 18:23 | 11.11.2024
aliq 18:23 | 11.11.2024
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման ալ-Սաուդ

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում դադարեցնել Իսրայելի «ագրեսիան Գազայի հատվածի եւ Լիբանանի դեմ» եւ ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ Իրանի ինքնիշխանությունը հարգելու համար: Այս մասին հայտարարել է թագավորության թագաժառանգ եւ վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ-Սաուդը։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար եւ աջակցել Գազայի հատվածում եւ Լիբանանում մեր եղբայրների վրա Իսրայելի հարձակումները անհապաղ դադարեցնելու կոչերին, ինչպես նաեւ պարտավորեցնել Իսրայելին հարգել եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը»,- հայտարարել է թագաժառանգը Ալ-Ռիադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) եւ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ։ Նա նաեւ ընդգծել է, որ Թագավորությունը դատապարտում է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի եւ Լիբանանի վրա։

Նման հայտարարությունը 2022 թվականին Պեկինում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորելուց հետո երկու տարածաշրջանային, աշխարհաքաղաքական ու գաղափարական երբեմնի ախոյանների միջեւ հարաբերությունների ջերմացման լուրջ դրսեւորում է։

Հիշեցնենք, որ Ալ-Ռիադը եւ Թեհրանը դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2016-ին՝ Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելուց եւ Թեհրանում Թագավորության դեսպանատան վրա հարձակումներից հետո։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ընթանում է ԱՊԼ-ի եւ ԻՀԿ-ի մասնակից երկրների երկրորդ արտահերթ գագաթնաժողովը՝ նվիրված Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին։ Հանդիպման մասնակիցները միասնական դիրքորոշում կմշակեն Գազայի հատվածի եւ Լիբանանի հակամարտությունների վերաբերյալ, կքննարկեն խաղաղ բնակիչներին պաշտպանելու եւ աջակցելու ուղիները, ինչպես նաեւ կփորձեն ճնշում գործադրել միջազգային հանրության վրա Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ եւ Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլը
հաջորդը
Ալիեւը եւ Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների վիճակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

  • Վրաստանի փորձը եւ հայաստանյան իրականությունը. անկուսակցական քննարկում Լճաշենում

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն