• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բորելը ԵՄ-ին առաջարկել է սառեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ․ Reuters

aliq 14:05 | 14.11.2024
aliq 14:05 | 14.11.2024

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը միության երկրներին առաջարկել է դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝ պատճառաբանելով Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին եւ Բորելի համապատասխան նամակին։

Գործակալության տվյալներով՝ նամակն ուղարկվել է ԵՄ երկրների արտգործնախարարներին չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին՝ Բրյուսելում նրանց սպասվող հանդիպումից օրեր առաջ։ Բորելը՝ որպես ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար, արտգործնախարարների այս գագաթնաժողովին կմասնակցի վերջին անգամ, քանի որ նա կհեռանա այդ պաշտոնից դեկտեմբերի 1-ին, երբ նոր Եվրահանձնաժողովը ստանձնի պաշտոնը:

Նամակում Բորելը «լուրջ մտահոգություն է հայտնում Գազայում միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ», ինչպես նաեւ նշում է, որ, իր կարծիքով, «Իսրայելը դեռ պատշաճ կերպով չի արձագանքել այդ մտահոգություններին»։

Reuters-ը հիշեցնում է, որ քաղաքական երկխոսության մեխանիզմը նախատեսված է ԵՄ-ի եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունները կարգավորող համաձայնագրով։

«Այս հանգամանքների լույսի ներքո ես ԵՄ-ին առաջարկություն կներկայացնեմ՝ օգտագործելու [երկկողմանի համաձայնագրի] մարդու իրավունքների դրույթը՝ Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունը դադարեցնելու համար»,- գրել է Բորելը, որը մեջբերում է Reuters-ը:

Գործակալության զրուցակիցները նշել են, որ նախաձեռնությունը հազիվ թե աջակցություն ստանա, քանի որ այս դեպքում անհրաժեշտ է անդամ բոլոր 27 երկրների հավանությունը։ Նրանց խոսքով՝ ԵՄ-ի ներկայացուցիչը, որի անունը նույնպես չի նշվում, չորեքշաբթի տեղեկացրել է Բրյուսելում գտնվող միության երկրների մշտական ​​ներկայացուցիչներին, որոնցից շատերը դեմ են արտահայտվել։ Միեւնույն ժամանակ, Բորելի այս նախաձեռնությունը անհանգստության «ուժեղ ազդանշան» կուղարկի այն մասին, թե ինչպես է Իսրայելն իրականացնում իր ռազմական գործողությունը, գործակալությանը ասել է դիվանագետներից մեկը:

Միջազգային կազմակերպությունները Իսրայելին պարբերաբար մեղադրում են Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու համար։  Իսրայելի իշխանությունները հիմնականում մերժում են նման քննադատությունը։

Թեեւ ԵՄ-ն ընդհանուր առմամբ ավելի շատ է քննադատում Գազայում տեղի ունեցողը, քան Իսրայելի գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, Եվրամիության ներսում հրեական պետությունը ունի որոշ հաստատուն դաշնակիցների, ինչպիսիք են, օրինակ, Չեխիան եւ Հունգարիան: Այս առնչությամբ գործակալության զրուցակիցներից մեկն էլ նշել է, որ իրեն ապշեցրել է Բորելի նախաձեռնության թերի մշակումը՝ հավելելով, որ նրա գործողություններն էլ ավելի խոր պառակտում կմտցնեն ԵՄ շարքերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բրազիլիայի քաղաքացին իրեն պայթեցրել է երկրի Գերագույն դատարանի մոտ
հաջորդը
Կիեւն այսուհետեւ առաջին տեղում կդնի անվտանգության երաշխիքները տարածքային ամբողջականության փոխարեն․ NYT

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն