• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օրբանը հայտարարել է, որ սուրբծննդյան զինադադար է առաջարկել ՌԴ-ին եւ Ուկրաինային, սակայն Զելենսկին մերժել է

aliq 10:24 | 12.12.2024
aliq 10:24 | 12.12.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրադադարի առաջարկ է արել՝ կապված Սուրբ Ծննդյան տոների հետ, սակայն նա հրաժարվել է։ 

«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր ջանքեր գործադրեցինք խաղաղության հասնելու համար: Մենք առաջարկել ենք սուրբծննդյան զինադադար եւ գերիների լայնածավալ փոխանակում։ Ցավալի է, որ նախագահ Զելենսկին այսօր հստակորեն մերժել եւ բացառել է դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է Օրբանը X-ի եւ Ֆեյսբուքի էջերում։

Հունգարիայի վարչապետը X-ի էջում  գրառմանը նա նաեւ կցել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու այն գրառումը որտեղ նա քննադատել է Օրբանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցները։ 

«Մենք հուսով ենք, որ Վիկտոր Օրբանը գոնե [Սիրիայի նախկին նախագահ Բաշար] Ասադին չի զանգի Մոսկվա՝ նաեւ նրա մեկժամանոց դասախոսությունները լսելու համար»,- գրել էր Զելենսկին։

Զելենսկու հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտարարել է, որ Հունգարիան «ինչպես միշտ, Ուկրաինայի հետ ոչինչ չի քննարկել»։

«Ինչպես միշտ, Հունգարիան մեզ չի տեղեկացրել Մոսկվայի հետ իր շփումների մասին։ Ինչպես միշտ, Ուկրաինան ոչ մի կերպ չի լիազորել Հունգարիային իրեն ներկայացնել»,- գրել է Լիտվինը X-ի էջում՝ հավելելով, որ Կիեւն ամենօրյա աշխատանք է տանում գերեվարված զինվորականներին ազատելու համար եւ ձգտում է հասնելու իրական ու կայուն խաղաղության։ 

2024 թվականի հուլիսին Վիկտոր Օրբանը հայտարարեց խաղաղապահ առաքելության մասին եւ դրա շրջանակում այցելեց Կիեւ եւ Մոսկվա։ Օրբանն այցելել էր նաեւ Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, ապա ուղեւորվել ԱՄՆ, որտեղ էլ Ֆլորիդայում հանդիպում էր ունեցել այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։

ԵՄ իշխանությունները քննադատել են Օրբանին Պուտինի հետ հանդիպման համար՝ ասելով, որ Հունգարիայի վարչապետը չի ներկայացնում ԵՄ շահերը։ Վիկտոր Օրբանի՝ որպես խաղաղարար հանդես գալու փորձերը մերժել է նաեւ Վլադիմիր Զելենսկին։ 

2023 թվականի հունվարին Պուտինը 36-ժամյա հրադադար հայտարարեց Ուկրաինայում, որը, ըստ նրա, պետք է մարդկանց թույլ տար մասնակցել եկեղեցական արարողություններին: Սուրբ Ծննդի օրը հրադադարի կոչ արեց նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը Պուտինի այդ նախաձեռնությունն անվանել էր կեղծավորություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փարիզյան հանդիպմանը Թրամփը խոսել է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու, իսկ Զելենսկին՝ անվտանգության երաշխիքների մասին
հաջորդը
Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին հրավիրել է իր երդմնակալության արարողությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն