• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին հրավիրել է իր երդմնակալության արարողությանը

aliq 10:51 | 12.12.2024
aliq 10:51 | 12.12.2024
Դոնալդ Թրամփ եւ Սի Ցզինպին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին հրավիրել է իր երդմնակալության արարողությանը, որը կկայանա հունվարի 20-ին։ Այդ մասին հայտնում է CBS News-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ 

Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ Թրամփը Չինաստանի առաջնորդին հրավերն ուղարկել է դեռ նոյեմբերի սկզբին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակից անմիջապես հետո։ Միեւնույն ժամանակ պարզ չէ, թե արդյոք Սի Ծինփինն ընդունել է հրավերը։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։

CBS News-ը նշում է, որ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է երդմնակալության արարողությանը աշխարհի այլ առաջնորդներին հրավիրելու հնարավորությունը։ 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Թրամփի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի առանձնատանը, «դիտարկում» է մասնակցության հավանականությունը, ասել է աղբյուրներից մեկը։

«Համաշխարհային առաջնորդները հերթ են կանգնել նախագահ Թրամփի հետ հանդիպելու համար, քանի որ գիտեն, որ նա շուտով կվերադառնա իշխանության եւ կվերականգնի համաշխարհային խաղաղությունը ամերիկյան ուժով»,- հայտարարել է Քերոլայն Լեւիթը, որին Թրամփը ընտրել է որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար: 

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները որոշակի լարվածություն ունեցան՝ պայմանավորված, այսպես կոչված, առեւտրային պատերազմներով։ Այս տարի ընտրվելուց հետո Թրամփը արդեն հայտարարել է, որ պատրաստ է 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու չինական բոլոր ապրանքների վրա։ Չինացի պաշտոնյաները, մեկնաբանելով Թրամփի սպառնալիքները, նշել են, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանը չեն շահի առեւտրային պատերազմից։ Սպառնալիքների ֆոնին Պեկինն արգելել է երկակի նշանակության մի շարք ապրանքների արտահանումը ԱՄՆ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրբանը հայտարարել է, որ սուրբծննդյան զինադադար է առաջարկել ՌԴ-ին եւ Ուկրաինային, սակայն Զելենսկին մերժել է
հաջորդը
Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին եւ լրագրողներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն