• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին եւ լրագրողներին

aliq 11:41 | 12.12.2024
aliq 11:41 | 12.12.2024
Departament of State

Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների դեմ աճող ճնշումներով եւ Բաքվին կոչ է անում ազատ աձակել նման գործունեության համար բոլոր ձերբակալվածներին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածներից Ռուֆաթ Սաֆարովը, որը, ըստ Պետքարտուղարության, Ադրբեջանում մնացած քիչ իրավապաշտպաններից էր, թիրախավորվել էր իր գործունեության համար։ 

Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ Սաֆարովի հիմնադրած «Defense Line» քաղաքացիական հասարակության կազմակերպությունը զբաղվում է Ադրբեջանում կոռուպցիայի, քաղաքական պատճառներով ձերբակալությունների, հետապնդումների եւ խոշտանգումների փաստաթղթավորմամբ։ 

«Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովին կալանավորել են դեկտեմբերի 3-ին, ընդամենը օրեր առաջ, երբ նա պետք է մեկներ Միացյալ Նահանգներ՝ ստանալու պետքարտուղարի Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մյուս օրինակը, որ ներկայացվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ, Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգիզիի գործունեությունն է։ Նշվում է, որ նրա ղեկավարած լրատվականի թիմը հրապարակել է Ադրբեջանի պետական ​​պաշտոնյաների վերահսկած ընկերությունների համար անցկացրած անօրինական մրցույթների մասին տեղեկությունները եւ հետաքննել պետական ​​միջոցների մեծածավալ յուրացման դեպքերը:

«Նրա աշխատանքը հարուցել է իշխանությունների զայրույթը, եւ նա նախնական կալանքի տակ է 2023 թվականի նոյեմբերից»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է նաեւ, որ դեկտեմբերի 9-ին Վագիֆգիզին հեռակա կարգով ստացել է Պետքարտուղարի 2024 թվականի «Anti-Corruption Champions» մրցանակը։ 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացիորեն կալանավորվածներին, դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները, հարգել բոլորի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները եւ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս»,- ասվում է պետքարտուղարության հաղորդագրության եզրափակիչ հատվածում: 

ԱՄՆ Պետքարտուղարության այս հայտարարությանը այսօր պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ այն որակելով որպես «միջամտություն Ադրբեջանի դատական եւ իրավական գործընթացներին»։ 

«Ցավոք, Ադրբեջանի ներքին գործերին ԱՄՆ պետքարտուղարության միջամտության պատճառով վերջին 4 տարիները համարում ենք կորած Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար, որոնք հայտնի էին բարեկամությամբ եւ համագործակցությամբ»,- հայտարարել է Հաջիզադեն։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը նաեւ հույս է հայտնել, որ «ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին հրավիրել է իր երդմնակալության արարողությանը
հաջորդը
Թուրքիան ԱՄՆ-ին կզգուշացնի Սիրիայում քրդական ուժերի դեմ հավանական գործողությունների մասին․ CNN Turk

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն