• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՊՆ

aliq 10:10 | 24.04.2025
aliq 10:10 | 24.04.2025
Armenia- Azerbaijan border

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 23-ին՝ 22:20-ի սահմաններում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով բնակելի տուն է վնասվել։ Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության տեքստում։

Պաշտպանության նախարարությունը նաեւ հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։

Հիշեցնենք, որ մարտի վերջից սկսած՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բազմաթիվ հայտարարություններ է տարածել, որոնցում Հայաստանի զինված ուժերին մեղադրում է իբր սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում հրադադարի ռեժիմը խախտելու համար։ 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս մեղադրանքները, իսկ ապրիլի 1-ին, 13-ին եւ 21-ին հաղորդել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցների մասին, որոնց հետեւանքով վնասվել էին մեկ բնակելի տուն եւ մշակույթի տունը։

Ապրիլի 22-ին Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցչությունը հայտարարեց, որ Խոզնավարում կատարված պարեկության ժամանակ նկատել են հարակից ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցի հետքերը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դավիթ Բաբայանը ձայնագրություն է փոխանցել, որում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները
հաջորդը
Ոչ ոք Զելենսկուց չի պահանջել Ղրիմը ռուսական ճանաչել․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն