• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ոչ ոք Զելենսկուց չի պահանջել Ղրիմը ռուսական ճանաչել․ Թրամփ

aliq 10:22 | 24.04.2025
aliq 10:22 | 24.04.2025

ԱՄՆ-ը խաղաղ կարգավորման ծրագրի շրջանակում Ուկրաինայից չի պահանջում ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը։ Այդ մասին Դոնալդ Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի խոսքերով՝ Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան իրավականորեն երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական, «շատ է վնասում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին»։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան կորցրել է թերակղզին «շատ տարիներ առաջ», երբ ԱՄՆ-ի նախագահը Բարաք Օբաման էր, եւ որ այժմ դա «նույնիսկ քննարկման առարկա չէ»։

«Ոչ ոք Զելենսկուց չի պահանջում Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ապա ինչո՞ւ նրանք դրա համար չեն պայքարել  տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց միակ կրակոցի»,- ասվում Թրամփի գրառման մեջ:

Թրամփը նաեւ ավելացրել է , որ կողմերը «շատ մոտ են» համաձայնության հասնելուն, եւ պահանջել է, որ Զելենսկին, որին ԱՄՆ նախագահը գրառման մեջ անվանել է «մարդ, ով ձեռքին խաղաքարտեր չունի», հաստատի այդ գործարքը։

Ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է տեղի ունենային ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները։ Նախատեսվում էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կիեւին եւ նրա եվրոպական դաշնակիցներին կներկայացնի Թրամփի խաղաղության ծրագրի մանրամասները։ Սակայն ավելի ուշ Ռուբիոն հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց, եւ բանակցությունները ձախողվել էին։ Այդ նույն օրը Զելենսկին հայտարարել էր, որ «Ուկրաինան իրավականորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»։ Այս հայտարարությունը նա արել էր մամուլում տեղ գտած այն արտահոսքի ֆոնին, որի համաձայն՝ ԱՄՆ-ը կողմերին առաջարկել էր ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՊՆ
հաջորդը
Սիրիան Ասադի արտահանձնման խնդրանքով դիմել է Ռուսաստանին, սակայն մերժում է ստացել․ Շարաա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն