• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու, սակայն որոշ տարրեր պետք է համաձայնեցնել․ Լավրով

aliq 12:32 | 25.04.2025
aliq 12:32 | 25.04.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի որոշ կետեր կարիք ունեն վերամշակման։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը համարում է, եւ ես կարծում եմ՝ արդարացիորեն, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Նախագահի [ԱՄՆ] հայտարարության մեջ խոսվում է համաձայնության մասին, եւ մենք պատրաստ ենք այդ համաձայնագիրը կնքելու, սակայն դեռ կան որոշ առանձին պահեր, տարրեր, որոնք պետք է վերամշակվեն, եւ մենք զբաղված ենք հենց այդ գործընթացով»,- ասել է Լավրովը հարցազրույցի ընթացքում, որի հատվածները հրապարակվել են ապրիլի 24-ին։ 

ՌԴ ԱԳ նախարարն ավելացրել է, որ իր կարծիքով կողմերը «շարժվում են ճիշտ ուղղությամբ», քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միակ առաջնորդն է, որը ճանաչել է այս իրավիճակի հիմնարար պատճառները վերացնելու անհրաժեշտությունը»։

Լավրովի հարցազրույցի ամբողջական տարբերակը կհեռարձակվի CBS հեռուստաալիքով կիրակի՝ ապրիլի 27-ին։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի մշակած խաղաղության ծրագրում ներառված է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ճանաչելու առաջարկ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։ Զելենսկու այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել էր ապրիլի 23-ին Լոնդոն մեկնելուց, որտեղ նախատեսված էին Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների պատվիրակությունների բանակցությունները՝ նվիրված ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին։ Բանակցություններին մասնակցել են ոչ թե արտաքին գործերի նախարարները, այլ ավելի ցածր կարգի պաշտոնյաներ։

Ապրիլի 23-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ը արդեն համաձայնության է հասել Ռուսաստանի հետ, սակայն «պետք է համաձայնության գալ» նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

«Ես կարծում էի՝ Զելենսկու հետ ավելի հեշտ կլինի։ Մինչդեռ պարզվեց՝ դա ավելի բարդ է, բայց դա նորմալ է… Կարծում եմ՝ մենք ունենք համաձայնություն երկուսի հետ էլ»,- ասել է Թրամփը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Թրամփի ուղերձում «Մեծ եղեռն» եզրույթին վերադարձը
հաջորդը
Հնդկաստանը կանգնեցրել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան․ Իսլամաբադը հայտարարել էր, որ սա պատերազմի ակտ կդիտարկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն