Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Թրամփի երեկ՝ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձում «ցեղասպանության» փոխարեն կիրառված էր «Մեծ եղեռն» (Meds Yeghern) եզրույթը:
Հայ դատի հանձնախմբի գնահատմամբ՝ Թրամփը «Թուրքիայի ճնշման տակ հրաժարվել է նույնիսկ հիշատակելուց Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Նախագահ Թրամփի նահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ պարտություն է թուրքական սպառնալիքներին, քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղարկում»,- հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Համբարյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի «բացթողումը դիվանագիտական վրիպակ չէ, այլ միտումնավոր նահանջ ճշմարտությունից»։