• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վերացնե՞լ պատժամիջոցները, թե՞ հրաժարվել համաձայնագրից

aliq 20:08 | 10.04.2021
aliq 20:08 | 10.04.2021
Saeed Khatibzadeh

Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝  Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ մինչեւ բոլոր պատժամիջոցների վերացումն ու իրանական միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձը Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չկա:

CNN-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ո՛չ Վիեննայում, ո՛չ էլ մեկ այլ տեղում Թեհրանը Վաշինգտոնի հետ ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չի վարելու:

«Բայդենի վարչակազմը գործնականում պիտի ցույց տա, որ ձգտում է շտկելու Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները»,- նշել է Հաթիբզադեն:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ  Բայդենի վարչակազմում ոմանք միջուկային համաձայնագրին հավատարիմ լինելու փոխարեն պնդում են հավատարիմ մնալ Իրանի դեմ պատժամիջոցների պահպանմանը:

Հաթիբզադեն շեշտել է, որ ոչ մի երկիր չի հրաժարվի իր անվտանգությունից, իսկ հրթիռներն օգտագործվում են երկրի պաշտպանության համար՝ պնդելով, որ ԱՄՆ-ը պիտի վերացնի Թրամփի օրոք ընդունված բոլոր պատժամիջոցները, որպեսզի կողմերը վերադառնան 2017-ի հունվարի դրությանը:

Իրանցի դիվանագետը, պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մեխանիզմների հարցին, շեշտել է, որ Միացյալ Նահանգներն ինքն է խախտել միջուկային համաձայնագիրը, թող ինքն էլ բարի լինի հարթել բոլոր տարաձայնությունները:

«Մենք ծայրահեղ վիճակում ենք հայտնվել. նախագահ Բայդենը քաղաքական որոշում պիտի ընդունի: Նա ուզում է Թրամփի պատժամիջոցների օգտին վտանգե՞լ միջուկային գործարքը, որ կնքվել էր իր փոխնախագահ լինելու ժամանակ, թե՞ հրաժարվել ձախողում տանող ճանապարհից»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մեզ համար Իրանում հեշտ չէ ԱՄՆ-ին վստահելը՝ նկատի ուենալով Իրանի ժողովրդի դեմ չորս տարի շարունակ ծավալած տնտեսական պատերազմը: Պատժամիջոցների վերացման պահից Իրանը կդադարեցնի պատասխան գործողություններն ու կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը»,- եզրափակել է իրանցի դիվանագետը:

Իրանի միջուկային ծրագիր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ՆԱՏՕ շփումներ
հաջորդը
Հանքն ու համայնքը. անհամարժեք պարտավորություններ

Նման հոդվածներ

Իրանն ակնկալում է՝ ԱՄՆ-ը կչեղարկի բոլոր պատժամիջոցները

12:58 | 07.02.2022

Միջուկային համաձայնագիրը՝ վեց տարվանից ու վեց փուլից հետո

17:00 | 16.07.2021

ԱՄՆ-ը չի հրաժարվում առավելագույն ճնշման քաղաքականությունից

16:58 | 05.07.2021

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու ծրագրեր ունի

19:32 | 02.07.2021

Այլեւս հաշվետու չի լինի ՄԱԳԱՏԷ-ին

12:24 | 28.06.2021

Խամենեիի դեմ պատժամիջոցները կչեղարկվե՞ն

15:07 | 27.06.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն