• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ոչ ոք մեր փոխարեն քայլ չի անելու

Վահրամ Աթանեսյան 11:30 | 29.04.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 29.04.2023
image

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին անցակետ է տեղադրել եւ համարում է, որ դա իր «սուվերեն իրավունքն է»։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, մինչդեռ, հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ընդ որում՝ Ադրբեջանի ստորագրությամբ, «Լաչինի միջանցքը հանձնված է» Ռուսաստանին։

Իրականում գրված է, որ Լաչինի միջանցքը «գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո»։ Բայց կողմերը գոնե քարտեզի վրա սահմանե՞լ են, թե որն է Լաչինի միջանցքը, ֆիզիկա-աշխարհագրական ինչ պարամետրեր ունի։ Այս հարցը պետք է հետաքրքրեր հայկական կողմերին՝ պաշտոնական Երեւանին եւ Ստեփանակերտին։

Ի՞նչ ունեցանք։ Գործնական քայլերի, իրավիճակը գնահատելու եւ հետագա կանխատեսելի սրացումները կանխելու ուղղությամբ համակարգված կեցվածքի փոխարեն հայ հանրությունը մատնվեց անպտուղ քննարկումների։ Զինադադարի հաստատումից կարճ ժամանակ անց Ստեփանակերտում սկսվեց իշխանության համար բացահայտ եւ անդրկուլիսային պայքար։ Քաղաքական ուժերը, խմբերն ու խմբակներն իրենց պարտքը համարեցին մեկը մյուսից առավել բարձր «նշաձող» սահմանել։ Իսկ ժամանակն անցնում էր, ամենաէական հարցը՝ մնում «օդից կախված»։

Բաքվում երբեք չեն թաքցրել, որ Լաչինի միջանցքի ռուսական վերահսկողությունը սպառնալիք է։ Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանում խիստ զգուշանում էին Հայաստան-Արցախ գրեթե անարգել կապից։ Խոսքը բեռների կամ մարդկանց տեղաշարժի մասին չէ, այլ միջանցքի իրավական ռեժիմի։ Եվ քայլ առ քայլ «կանխարգելիչ միջոցառումների» գնացին։ Երբ ասում էինք՝ Ալիեւի գերնպատակը Լաչինի միջանցքում «արտաքին կառավարման» չեղարկումն է, արցախյան քաղաքական դասը զարմանում էր։ Իբր՝ ինչպե՞ս, եթե նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ ամեն ինչ ասված է։

Բայց չէ՞ որ նույն տեղում սահմանված է նաեւ Լեռնային Ղարաբաղը՝ որպես առանձին տարածքային միավոր։ Իսկ Ալիեւը հրամանագիր ստորագրեց եւ կազմավորեց «Ղարաբաղի տնտեսական շրջան», եւ ոչ ոք չառարկեց։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով խաղաղապահ առաքելություն իրականացվում է «Լեռնային Ղարաբաղի տարածքում»։ Բաքուն պաշտոնապես այլ ձեւակերպում ունի՝ «Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղաբաշխված ուժեր»։ Ադրբեջանի արտգործնախարարն այդպես է արտահայտվում նույնիսկ ռուս պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսին, եւ Սերգեյ Լավրովը նրան չի ուղղում։

Այս անցանկալի ընթացքը հնարավո՞ր էր կասեցնել։

Ոչ մի հարցադրում միանշանակ պատասխան չունի։ Բայց երբ դու ոչինչ չես անում, որ քեզ համար նվազագույն հնարավորությունը պահպանվի եւ ամրապնդվի, ապա ուրիշն ինչո՞ւ պիտի դա քո փոխարեն անի։

Ստեփանակերտում, ըստ երեւույթին, հանգիստ էին, որ «եթե ռուսները եկել են, ուրեմն՝ երկար ժամանակով կամ ընդհանրապես չեն հեռանա»։ Նույնիսկ պաշտոնատար անձինք էին հրապարակային ասում, որ Լեռնային Ղարաբաղը «կորցնելու դեպքում Ռուսաստանի սահմանները կհասնեն Հյուսիսային Կովկասից այնկողմ»։

Բայց դա մե՞ր խնդիրն էր կամ մեր խնդի՞րն է։

Մեզ համար կարեւոր էր հստակեցնել Լեռնային Ղարաբաղի «պատկերը», նոր շփման գիծը եւ Լաչինի միջանցքը։ Չարեցինք։ Եվ երբ մարտի վերջին օրերին Տեղ գյուղի հատվածում փաստացի հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացվեց, իսկ Հակարիի կամուրջը ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողությունից մնաց դուրս, ակնհայտ էր, որ Ադրբեջանը սահմանային անցակետ է տեղադրելու։ Խնդիրը մոտ երկու ամիս շատ թափանցիկ սահմանել էր նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը․ «Ադրբեջանի պատկան մարմիններն անմիջապե՞ս են այնտեղ գործառույթներ իրականացնում, թե՞ դա անում են ռուս խաղաղապահները, մինչեւ կլրանա տեղակայման ժամկետը»։

Կարող ենք, իհարկե, հույսեր փայփայել, որ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը «մի բան կանի»։ Գուցե։ (Թեեւ հավանականությունը չափազանց նվազ է)։ Ինչ-որ ժամանակ, թերեւս, Ադրբեջանի սահմանապահ ուժերը եւ մաքսային աշխատակիցները Հայաստան մուտք գործող արցախցիների հետ «կենդանի» շփում չեն ունենա։ Բայց մի՞թե դա է էականը։ Փաստացի ստեղծված իրավիճակի հաղթահարման մեկ հնարավորություն կա՝ միջազգային դատական ատյանում հասնել Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի հաստատման։ Երկրորդ խնդիրը, որ պակաս կարեւոր չէ, Լեռնային Ղարաբաղում շփման գծի լիակատար ապառազմականացումն է, երրորդը՝ ենթակառուցվածքների վերականգնումը։

Երբ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շատ խորքային ձեւակերպում է անում, որ պետք է Ադրբեջանի հետ հասնել փոխվստահության, հայտնվում է «խաչաձեւ կրակի» տակ։ Բայց դա ամենաիրատեսական դիրքորոշումն է։ Ամեն ինչ չէ, որ հրապարակավ ասելի է, բայց այդ քայլը պետք է արվի։ Դա Ադրբեջանի համար «թեստ» է։ Կհանձնի՞։ Ըստ երեւույթին՝ ոչ։ Սակայն դրանից չի հետեւում, թե մենք չպետք է մեր քայլն անենք։ Թեկուզ այն պատճառով, որ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է 129 միլիոն եվրո վճարել Վրաստանին
հաջորդը
Հումանիտար բեռների մուտքն Արցախ 14 ժամ խափանվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն