• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայում Հաղթանակի օրը կնշվի մայիսի 8-ին

aliq 21:28 | 08.05.2023
aliq 21:28 | 08.05.2023
Ukraine flag

Ըստ բրիտանական BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով մայիսի 8-ը պաշտոնապես հայտարարվում է Հիշատակի եւ Հաղթանակի օր, իսկ մայիսի 9-ը կնշվի որպես Եվրոպայի օր։ Խորհրդարանն արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են փաստաթուղթն ընդունելու արագացված ռեժիմով։ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ։

Կիեւը եւ Օդեսան հրթիռակոծվել են

Ըստ բրիտանական BBC-ի ռուսական ծառայության՝ ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային: Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայիսի 8-ի գիշերը ռուսական ուժերը պատերազմի սկզբից ի վեր ձեռնարկել են ամենազանգվածային հրթիռային հարձակումը: Ըստ Կլիչկոյի՝ բոլոր ԱԹՍ-ները խոցվել են ՀՕՊ համակարգի շնորհիվ: Կիեւի օդային տարածքում ոչնչացվել է ավելի քան 30 անօդաչու թռչող սարք։ Կան ավերածություններ եւ վիրավորներ, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ օդային գրոհը տեւել է ավելի քան 3,5 ժամ։

Գիշերը հարվածներ են հասցվել նաեւ Օդեսայի մարզին։ Ըստ «Հարավ» միացյալ հրամանատարության տվյալների՝ X-22 տիպի հրթիռներն ընկել են սննդի ձեռնարկություններից մեկի պահեստի եւ Սեւ ծովի ափին գտնվող հանգստի գոտու վրա։  Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Իսկ մայիսի 7-ի երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը Խերսոնի մարզի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածի հետեւանքով զոհվել է ականազերծման աշխատանքներ կատարող ինը մարդ։ Գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական կողմը նաեւ շարունակում է ֆոսֆորային զինամթերք կիրառել Բախմուտի ուղղությամբ։ Օդեսայում էլ հրթիռակոծության հետեւանքով հրդեհ է բռնկվել Սեւ ծովի ափին գտնվող ձեռնարկություններից մեկի պահեստում։ Օդեսա քաղաքում կան վիրավորներ եւ մեկ զոհ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 ու կես տարվա ազատազրկման
հաջորդը
Ի՞նչ են ասել ադրբեջանցիները Լենցովի ականջին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն