• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիան Հոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն

aliq 12:55 | 19.05.2023
aliq 12:55 | 19.05.2023
Ukraine holodomor

European true պարբերականը հայտնել է, որ Ֆրանսիայի Սենատը, խորհրդարանի ստորին պալատից՝ Ազգային ժողովից հետո հավանություն է տվել 1932-1933 թվականներին ուկրաինացիների զանգվածային սովամահությունը («հոլոդոմորը») որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձեւին։ Ֆրանսիացի 343 սենատորներից 327-ը կողմ են քվեարկել Հոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչող բանաձեւին, իսկ մնացած 16-ը՝ դեմ։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ «պատմական քվեարկության համար, որը վերականգնում է արդարությունը եւ հարգում միլիոնավոր զոհերի հիշատակը»։ «Նման հանցագործությունները երբեք չպետք է կրկնվեն եւ երբեք չպետք է մոռացվեն»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է նախարարը։

1932-1933 թվականներին Ուկրաինայում զանգվածային սովամահությունը («հոլոդոմորը») շուրջ մեկ տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, «ցեղասպանություն» է որակել  Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, ընդունելով համապատասխան բանաձեւ: Չեխ պատգամավորները դատապարտել են հոլոդոմորը որպես Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցագործություն, զանգվածային հալածանք եւ մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարում: Ըստ բանաձեւի՝ հոլոդոմորը 1932-1933 թվականներին միտումնավոր կազմակերպել է հրեշավոր խորհրդային ռեժիմը` նպատակ ունենալով կոտրելու ուկրաինացի ժողովրդի կամքը բռնի կոլեկտիվացման դեմ պայքարում եւ խարխլելու նրա ազգային ինքնությունը:

Մոսկվան առ այսօր հերքում է

Ենթադրվում է, որ 1932-1933 թվականներին Ուկրաինայում սովից մահացել է մոտ 4 միլիոն մարդ, եւս 3 միլիոն մարդ՝ հիմնականում գյուղացիական բնակչություն, այդ տարիներին սովից մահացել է Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում եւ Խորհրդային Միության այլ հանրապետություններում: Մոսկվան առ այսօր պնդում է, որ բոլշեւիկները բնակիչներին միտումնավոր զանգվածային սովամահության ենթարկելու ծրագիր չեն ունեցել, եւ որ սովից մահացածների թիվը չի համապատասխանում իրականությանը: Սովն, ըստ Մոսկվայի, սկսվել է մի շարք բացասական գործոնների՝ անբարենպաստ կլիմայական պայմանների, վատ բերքի եւ աշխատանքների վատ կազմակերպման, ինչպես նաեւ ստալինյան ռեժիմի սխալ տնտեսական քաղաքականության հետեւանքով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ Մոնտանա նահանգում TikTok-ն արգելվել է
հաջորդը
Ադրբեջանը Արցախում խախտել է հրադադարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն