• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ծիրանի ծառ»-ը տեղափոխվում է Դեբետ

Տաթեւիկ Ճուղուրյան 13:04 | 08.08.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 13:04 | 08.08.2023
Դեբետ գյուղի ցուցանակ

Օգոստոսի 20-27-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնը։ Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին եւ մշակույթին։ Իսկ գյուղացիները հնարավորություն կունենան դիտելու վավերագրական կինոյի՝ վերջին տարիների լավագույն ձեռքբերումները։

Փառատոնի ընթացքում կներկայացվի 40 ֆիլմ, որոնք թարգմանվելու են հայերեն։ Կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի՝ նախատեսվում են նաեւ հատուկ ցուցադրություններ։

Հայկական կինովավերագրության ուշագրավ նմուշների ցուցադրությամբ կնշանավորվի հայ կինոյի 100-ամյակը։ Իսկ «Մենք ուրուր օնինք» ծրագրով գեղարվեստական մեկնությամբ կներկայացվի Հայաստանի եւ Արցախի ներկա վիճակը։

«Ծիրանի ծառ» փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երեւանում 2015 թվականին։ Հաջորդ տարի այն ներառել է նաեւ Արագածոտնի մարզի Ուջան գյուղն ու Գյումրին։ Իսկ 2017-ից մշակութային գործիչ Մարտին Ադոյանի աջակցությամբ փառատոնը վերջնականապես հաստատվել է Ուջանում՝ իրագործելով Հայաստանում գյուղական կինոփառատոնի բացառիկ նախագիծը։

Ձի կինոնկարի աֆիշՓառատոնի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն է։ Նման փառատոն ունենալու գաղափարը ծնվել է Հայաստանում մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ցանկությունից․ միջոցառումների գերակշիռ մասն անցկացվում է Երեւանում եւ Գյումրիում, իսկ գյուղական բնակչությունը զրկված է անգամ հայրենական ժամանակակից արվեստի հետ շփվելու հնարավորությունից։

Կազմակերպիչները նշում են՝ «Ծիրանի ծառ»-ը Արագածոտնից Լոռի տեղափոխելով՝ թեւակոխում են փառատոնի զարգացման նոր փուլ, թեեւ մասնակիցների՝ գյուղացիների տներում ապրելու բաղադրիչը կմնա անփոփոխ։ Առանցքային փոփոխությունը հեռավորությունն է Երեւանից եւ նոր համայնքների ներգրավումը փառատոնի կազմակերպչական աշխատանքներին։

Ծիրանի ծառ փառատոնը Դեբետ գյուղումՓառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի, Փամբակի համայնքապետարանի, Դեբետի վարչական կենտրոնի եւ «Դեբատուն» հյուրատան աջակցությամբ։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սննդի աջակցության քարտով չի թույլատրվում ալկոհոլ եւ ծխախոտ գնել
հաջորդը
Փառատոն Լոռու երկնքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն