• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Գյուղացին ցանի, մուկը՝ հնձի

Աննման Մինասյան 17:00 | 08.08.2023
Աննման Մինասյան 17:00 | 08.08.2023
դաշտամուկ

Շիրակի մարզի Այգաբաց գյուղում խուճապ է. մինչ գյուղացիներից շատերը կհնձեին հասած հացահատիկի բերքը, կրծողները կոմբայններից առաջ են ընկել: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում ակտիվացած մկները հավաքել են ամբողջ բերքն ու ամբարել հողի տակ: Որ պատկերն իրոք այդպիսին էր, ինչպես ներկայացնում էին հողօգտագործողները, առաջին պահին հավատալը դժվար էր: «Ալիք Մեդիայի» օբյեկտիվը, սակայն, ֆիքսեց «մաքրազարդված» ցանքատարածքները, որտեղ մեկ հատիկ հասկ չկար հավաքելու:

Արարատ ԱսատրյանԱրարատ Ասատրյանը 60 տարեկան է, բայց այսպիսի բան չի տեսել, ոչ էլ ծնողների պատմածով է հիշում: Կրծողներ եղել են, բայց նման «ագահ թալան» երբեք չի եղել: «Մտա, տեսա, կարծես գերանդիով հնձած, տարած լինեն բերքը»,- ասում է Արարատն ու վստահեցնում՝ դեռ մեկ շաբաթ առաջ 5 տոննա բերքի ակնկալիք ուներ:

Անդրանիկ ՄկրտչյանԱնդրանիկ Մկրտչյանը եւս ձեռնունայն է մնացել: 1,5 հեկտար ցորեն էր մշակել, աշնանն էլ ժամանակին կրծողների դեմ պայքարի բոլոր գործողություններն արել: «Որ մկնդեղը ճիշտ ժամանակին ու բոլորը համատարած դնեին, այսպիսի բան չէր լինի»,- ասում է Անդրանիկը, որ 4 տոննա բերքի ակնկալիք ուներ:

Հովհաննես Հորատյան1,20 հեկտար տարածքում էլ Հովհաննես Հորատյանն էր ցորեն մշակել: Մոտ 6 տոննա հացահատիկ կհնձեր, քանի որ արտը լավ էր մշակել, պարարտացրել ազոտական պարարտանյութով եւ վիտամիններով: Մեկ ամիս առաջ նայել էր, ամեն ինչ լավ էր, հանգիստ սրտով գնացել էր այլ մարզում աշխատելու: «Տնից զանգեցին, թե՝ արի՛, արտի բերքը չկա»:

Ցորենի բերքի մնացորդը դեռ չփրկած՝ մեկ այլ խնդիր է գլուխ բարձրացնում: Մկները ցորենի պաշարը հավաքել, անցել են կարտոֆիլին:

Նշենք, որ Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար հատկացնում է 80 գրամ մկնդեղ: Վերահսկողությունը, սակայն, արդյունավետ չէ: Գյուղացին կարող է ստանալ հասանելիք թույնը, բայց ճիշտ չիրացնել կամ ընդհանրապես չօգտագործել ըստ նպատակի:

Ստեղծված իրավիճակից անհանգստացած՝ գյուղացիները նոր են ակտիվացրել կրծողների դեմ աշխատանքները:

«Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը ստեղծված խնդիրն ու դրանից բխող իրավիճակը տարբեր կողմերից է վերլուծում: Ասում է՝ նախ՝ մեզանում ընդունված չէ խնդիրների դեմ համակարգված, ժամանակին եւ հետեւողական պայքարելը: Կրծողների հասցրած վնասը կանգնեցնելու դեպքում էլ նույնն է. հախուռն ձեւով սկսում ենք պայքարել միայն այն ժամանակ, երբ իրավիճակն անկառավարելի է դառնում:

«Հիմա միայն, երբ մեկ ժամն էլ իրավիճակի վրա ազդեցություն կարող է ունենալ, մարդիկ համատարած կպայքարեն, մկնդեղ կդնեն ցանքատարածություններում: Բնականաբար մուկն ու առնետը անմիջապես չեն ոչնչանա, մի քանի օր կշարունակեն իրենց գործը, այնուհետեւ ավելի թուլացած կշրջեն դաշտերով՝ հեշտ որս դառնալով գիշատիչ թռչունների համար»,- ասում է բնապահպանը:

Այստեղ էլ խնդրին խնդիր ենք ավելացնում. խաթարվում է բնության եւս մեկ շղթա: Գիշատիչ թռչունների զանգվածային անկում է լինում, ինչը շղթայաբար կրկին ազդում է կրծողների ավելացման վրա:

Պետրոսյանն ասում է՝ կրծողների դեմ պայքարը պետք է սկսել ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ թռչուններն ակտիվ չեն: Այս դեպքում կլուծվի երկու խնդիր. ե՛ւ թռչունները չեն ոչնչանա, ե՛ւ մկները չեն բազմանա, ու չենք ունենա այն, ինչ ունենք:

Խնդրի վրա ոչ շատ, բայց որոշակի ազդեցություն ունի նաեւ աղվեսների որսի անարգել թույլտվությունը: Աղվեսների քանակի պակասը եւս նպաստում է կրծողների քանակի ավելացմանը:

EcodetԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս է Հայաստանը դիմակայում կլիմայի փոփոխությանը

Իսկ եթե խնդրին մոտենանք ավելի լայն շառավղով, այն մեզ կտանի դեպի համամարդկային խնդրի՝ գլոբալ տաքացման ակունքներ:

Բնապահպանն ասում է՝ տաք ձմռանը մկները հեշտ են բազմանում, իսկ սաստիկ սառնամանիքներին քչերն են կենդանի մնում մինչեւ գարուն: Դա է բնության սահմանած բալանսավորումը, իսկ գլոբալ տաքացումը խախտում է այդ հավասարակշռությունը:

Վստահ ենք, եթե դատարկ արտի գլխին կանգնած գյուղացուն պատմես գլոբալ տաքացման վտանգի մասին, ձեռքը կթափահարի, թե՝ գնա՛ գործիդ, օրվա հացի խնդիր ենք լուծում: Իրականում իրենց չվերաբերող խնդիրն է իրենց ձեռքից տանում օրվա հացը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազատամարտիկները փողոցներ են փակում
հաջորդը
ԱՄՆ Սենատի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն