Արցախյան պատերազմի մասնակիցները փակում են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները:
Հիշեցնենք, որ «Խաչակիր» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները այսօր առավոտից Կառավարության շենքի մոտ են Լաչինի միջանցքը բացելու պահանջով:
«Եթե մինչեւ ժամը 6-ը Արցախի ճանապարհը չբացվի, սնունդն էլ չմտնի Արցախ, ուրեմն մենք այդ ճանապարհը կբացենք»,-ավելի վաղ Կառավարության մոտ հայտարարել էին «Խաչակիրներ» ջոկատի անդամները: