• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լավատեղյակ աղբյուրների իրարամերժ տեղեկությունները

aliq 11:00 | 22.04.2021
aliq 11:00 | 22.04.2021
armenian genocide protest in us
լուս. Los Angeles Times կայքից

Ամերիկյան եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցները ողողված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշման ՝ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման վերաբերյալ հակասական տեղեկություններով:

Այսպես, Սպիտակ տան ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները The New York Times-ին հայտնել են, որ նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում մտադիր է հայտարարել՝ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանական գործողություններ են եղել:

«Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները սպառնալիքի տակ դնելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:

Ամերիկյան CNN-ի երկու անանուն աղբյուրներ եւս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը:

«Խնդրին քաջատեղյակ երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ազդանշաններ են հղել վարչակազմից դուրս դաշնակիցներին, որոնք նախագահից ցեղասպանության ճանաչման պաշտոնական հայտարարություն էին ակնկալում»,- գրում է CNN-ը՝ հավելելով, որ Սպիտակ տունը հրաժարվել է այս առթիվ մեկնաբանություն տալուց:

Միեւնույն ժամանակ, ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի, վերջնական որոշում դեռեւս ընդունված չէ, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  միանշանակորեն կարող է բավարարվել ձեւական հայտարարությամբ, որում ցեղասպանության՝ երկար սպասված պաշտոնական ճանաչումը չի արձանագրվի:

The Wall Street Journal-ը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները նկատելիորեն կփչանան: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը դեռ չի մեկնաբանել ԶԼՄ տեղեկությունները:

Ցեղասպանության ճանաչմանը, ի թիվս այլ լրատվամիջոցների, անդրադարձել է արաբական Al-Jazeera-ն՝ ընդգծելով, որ Բայդենի՝ առավելապես խորհրդանշական բնույթ ունեցող ճանաչման որոշումը էլ ավելի կլարի Անկարայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտնել է, որ վարչակազմը սրա մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: CNN-ը հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը:

Ըստ Reuters  գործակալության՝ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհում տեղի կունենան ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենը ամենայն հավանականությամբ կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուտերեշն ու Զելենսկին քննարկել են իրավիճակը Դոնբասում
հաջորդը
Եղեռնի օրը 1960-70-ականներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն