• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թանկյանը Բաքվում Imagine Dragons-ի համերգը չեղարկելու կոչ է արել

aliq 11:33 | 17.08.2023
aliq 11:33 | 17.08.2023
Սերժ Թանկյան

System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 13-ին Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկելու սեպտեմբերի 2-ին Բաքվում անցկացվելիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնելու բռնապետական ռեժիմի» գործողությունները։ Աշխարհահռչակ երաժիշտը պատմում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons-ի անդամներին: Սերժ Թանկյանը նշել է, որ իր նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։

Տեսնելով, որ Լեռնային Ղարաբաղում արդեն սովամահություն է արձանագրվել, իսկ խումբն անտեսում է հումանիտար աղետը, Թանկյանը որոշել է հրապարակել այդ նամակը։ «Միգուցե նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն շուտով հանդես գալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը եւ միշտ ասել եմ, որ ցեղասպանական ռեժիմները կամ այն ժխտողները պետք է գին վճարեն: Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա, եւ մինչ դա տեղի է ունենում, նրանք չպետք է վայելեն ամերիկյան խմբի կատարումները»,- ընդգծել է հայազգի աշխարհահռչակ ամերիկացի ռոք երաժիշտը։ Սերժ Թանկյանը նաեւ կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։

Ավելի վաղ spin.com-ին տված հարցազրույցում հայտնել է, որ  լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայի պատերազմի մասին, սակայն միեւնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ «Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետեւ չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ»,– ասել էր երաժիշտը։ Նա նշել էր, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը եւ Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը եւ բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատեւելու։ «Դրանք պարզապես բառեր են։ Որեւէ գործողություն չկա, եւ խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում։

Լրատվամիջոցը մեջբերել է նաեւ Թանկյանի բաց նամակը, որտեղ անդրադարձ է արվում Արցախի 8-ամսյա շրջափակմանը։ Նամակը ստորագրել են երաժշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասաններ Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրգը չի վաճառվում․ ի՞նչ անի գյուղացին
հաջորդը
Լույս չի լինի Երեւանում եւ 8 մարզում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն