• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԽԽՎ-ն պահանջում է հայ գերիների անհապաղ վերադարձը

aliq 20:49 | 22.04.2021
aliq 20:49 | 22.04.2021
Parliamentary Assembly of the Council of Europe

ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ Արցախի վերջին պատերազմում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել, եւ կոչ է արել Ադրբեջանին՝ բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակել  եւ հանձնել Հայաստանի իշխանություններին:

ՀՀ Ազգային ժողովը հրապարակել է կոմիտեի՝ ապրիլի 22-ին ընդունած հայտարարությունը:

Մշտադիտարկման կոմիտեն նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմական գործողություններն ու զարգացումները 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Եվրոպայի խորհուրդն անչափ կարեւորում  եւ ուշիուշով հետեւում է դրանց:

Կոմիտեն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ անկախ փորձագետների: Հայաստանի եւ Ադրբեջանի համազեկուցողները պարբերաբար համատեղ հայտարարություններով հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի համոզմամբ երկու երկրների խորհրդարաններն ի վիճակի են եւ պետք է նպաստեն փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, հաշտեցման գործընթացին եւ խաղաղ բանակցությունների վերականգնմանը՝ ողջունելով եռակողմ հայտարարության դրույթների կատարման առաջընթացը:

ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն միաժամանակ իր մտահոգությունն է հայտնել զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել:

Ըստ կոմիտեի՝ երկու կողմերը պետք է ամրապնդեն համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ նշյալ տարածքներն ականազերծելով խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Կոմիտեն վերստին նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ, կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել պահվող բոլոր հայ գերիների՝ առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը:

Կոմիտեն կարծում է, որ անկախ միջազգային առաքելության ստեղծումը պատասխանատու կլինի քննելու հակամարտությունը եւ միջազգային իրավունքի ոտնահարումները վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ինչն անչափ կարեւոր է հաշտեցման եւ իրապես խաղաղության հաստատման համար:

Մշակութային ժառանգությունը կարեւոր է հակամարտության բոլոր կողմերի համար, եւ անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը դրա պաշտպանությունը եւ վերափոխումը ապահովելու գործում առաջնահերթություն է: Ուստի կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջեւ եղած հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:

Ի վերջո կոմիտեն կոչ է անում երկու կողմերին կառուցողաբար ներգրավվել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում այն տեսանկյունից, որ ամբողջությամբ իրականացվի եռակողմ հայտարարությունը, եւ սկսեն խաղաղ բանակցությունները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը
հաջորդը
Հանուն կլիմայական բարեփոխումների

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 2

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 3

    Գազայի ապագան առանց ՀԱՄԱՍ-ի

  • 4

    Բանալի բառը՝ լրջանալ

  • 5

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն