• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ում ՀՀ ազգային ավիափոխադրողի նկատմամբ անհավասար վերաբերմունք կա․ Ռեւազյան

aliq 19:50 | 23.08.2023
aliq 19:50 | 23.08.2023
Ինքնաթիռն օդում

ՀՀ  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը, «Ֆլայ Արնա»-ին շնորհավորելով ավիացիայի ոլորտում ամենաբարդ աուդիտը հաջողությամբ անցնելու եւ IOSA հավատարմագրին արժանանալու առթիվ, բարձրաձայնել է անհավասար վերաբերմունքի մասին։  Նա նշել է, որ Եվրոպական միությունը չի շտապում ճանաչել հայկական ավիափոխադրողի ձեռքբերումները, միջազգային անվտանգային ստանդարտներով խիստ աշխատելաոճը եւ չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով դեպի ԵՄ երկրներ թռիչքների իրագործումը։

Հիշեցնելով, որ Հայաստանը վերջերս ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր է կնքել` Ռեւազյանը նշել է, որ այդ համաձայնագրի առավելություններից այս պահին օգտվում են միայն ԵՄ օդային փոխադրողները, քանի որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններն այս պահին ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակում» են։  Նա Եվրոպական միությանը կոչ է արել հավատարիմ մնալ հավասարության եւ արդարության իր հանձնառությանը։ «Հայաստանը, որպես անկախ պետություն, արժանի է հավասար եւ արդար վերաբերմունքի»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել է Ռեւազյանը։

Ըստ Ռեւազյանի՝  հասկանալով, որ ԵՄ-ն սահմանափակված եւ կաշկանդված է հստակ քաղաքական օրակարգերով, այդուհանդերձ հորդորել է Հայաստանը չօգտագործել անվտանգային մտահոգությունները քաղաքական օրակարգերի իրագործման նպատակով։ Նրա համոզմամբ՝  նման քայլերով վտանգում են համաշխարհային ավիացիայի ոլորտը՝ հակասելով ուղեւորներին անվտանգ ճանապարհորդելու հնարավորություն ընձեռելու գաղափարախոսությանը»,- շեշտել է Տաթեւիկ Ռեւազյանը։

Գրառման վերջում ՀՀ  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավարը բոլորին կոչ է արել միավորվել համընդհանուր ճշմարտության շուրջ․ այն է՝ անվտանգությունը չի ճանաչում սահմաններ։ Ավիացիայի ոլորտի կառավարման համար կիրառվող մեթոդաբանությունը եւ քաղաքականությունը, Ռեւազյանի պնդմամբ, պետք է լինի նույնը բոլոր ազգերի համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկախություններ անկախությունից առաջ. այսօր հռչակագրի օրն է
հաջորդը
«Պատմություն» առարկայից ծույլիկ պատանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն