• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լոռու մարզից Չինաստան պատվիրակություն է մեկնել

aliq 18:10 | 07.09.2023
aliq 18:10 | 07.09.2023

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի Թայյուան քաղաքում «Էներգիայի եւ ցածր ածխածնային զարգացման» ֆորում է անցկացվում, որին մասնակցելու նպատակով Չինաստանում է Լոռու մարզի պատվիրակությունը։

Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ պատվիրակության կազմում են մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Մհեր Խեչումյանը, գյուղվարչության պետ Արուս Թումանյանը: Ֆորումին մասնակցում են պատվիրակություններ 20 երկրներից՝ մարզերի, քաղաքների, միջազգային կազմակերպությունների, պետական ձեռնարկություննների ղեկավարների, էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների, գիտնականների կազմով։

Թայյուանի ֆորումի ընթացքում ներկայացվում են ժամանակակից տեխնոլոգիական առաջխաղացումները, գլոբալ էներգետիկայի ոլորտում զարկ է տրվում միջազգային համագործակցությանը։ Տարիների ընթացքում ֆորումը վերածվել է գիտատեխնոլոգիական նվաճումների ներկայացման եւ էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության հարթակի։

Այս տարի ֆորումը կրում է «Խելացի էներգիա, շահեկան կանաչ համագործակցություն» խորագիրը։ Ֆորումի ընթացքում  ունեցած ձեռքբերումներն օգնում են միջազգային հանրությանը պայքարելու կլիմայի փոփոխության դեմ, պաշտպանելու շրջակա միջավայրը եւ իրականացնելու «ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը» եւ այլն։

Լոռու մարզի պատվիրակությունը ֆորումին մասնակցելուց բացի հանդիպումներ կունենա Շանսի նահանգի գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ՝ ամրապնդելով երկու մարզերի արդեն իսկ եղած համագործակցությունը։ Լոռու մարզի եւ Շանսի նահանգի համագործակցությունը դեռ 2011-ին է սկսվել՝ Թայյուանում բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ հուշագրի ստորագրումով։ Նաեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին արձանագրություն է կազմվել։ Հետագայում փոխայցեր են եղել:

2019-ին արդեն Պեկինում է համաձայնագիր ստորագրվել Լոռու եւ Շանսիի համագործակցության հարաբերությունների վերաբերյալ։

 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վատնած միլիոններ․ շուկայի անունը կա, ամանում չկա
հաջորդը
Առեւանգված երեք երիտասարդները վերադարձվել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն