• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Տարհանե՞լ, թե՞ չտարհանել արցախցիներին. սա է խնդիրը. Գեղամ Բաղդասարյան

aliq 17:15 | 22.09.2023
aliq 17:15 | 22.09.2023
Գեղամ Բաղդասարյան

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով արցախցիների տարհանման հարցին։ Նա գտնում է, որ միակ ելքը ՄԱԿ-ի ու Եվրամիության հովանավորությամբ տարհանում իրականացնելն է, որքան էլ դա դուր չգա ռուսներին եւ ադրբեջանցիներին։
Հայաստանը չի անելու դա։ Ամեն դեպքում, ճիշտը Արցախի ղեկավարության դիմումն է, իրավաքաղաքական եւ բոլոր այլ առումներով ճիշտը դա է։ Թող աշխարհը արձագանքի, Հայաստանն էլ հետը։

Արցախցիների փոքրիշատե բնականոն կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։

Ադրբեջանական զինուժը բոլոր բնակավայրերի մատույցներում է, նրա վերահսկողության տակ են ճանապարհային առանցքային բոլոր հանգույցները։ Ու ոչ մի դեպքում հետ չի գնալու, անգամ եթե ՄԱԿ-ի բանաձեւ լինի։ Իրենց վաղեմի քարոզչական թեզերն են օգտագործելու ՄԱԿ-ի նախորդ բանաձեւերի վերաբերյալ։

Սովյալ ու հուսահատ մարդիկ են ամենուր։ Տարհանումն այլընտրանք չունի։
Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի անհավանական տարբերակ, որ Եվրամիությունը հարյուրավոր դիտորդներ է ուղարկում Արցախ, ապա միեւնույնն է, քիչ բան է փոխվելու պատանդառված բնակչության կյանքում։

Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի ֆանտասմագորիկ տարբերակ, ըստ որի՝ ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորք է մտցնում Արցախ, ու ամեն մի տան մոտ մի զինվոր կանգնած կլինի, դարձյալ դա կյանք չի լինելու, այլ դժոխքի լայթ տարբերակ։

Ովքեր այլ կարծիք ունեն, պիտի պատկերացնեն հետեւյալը։ Արցախում ճարահատ մնացած մարդկանց ստիպելու են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ։ Ստիպելու են սովորել ադրբեջաներեն՝ ատելության լեզուն, այն լեզուն, որով տասնամյակներ ի վեր հայատյաց քարոզչություն է տարվել։

Ստիպելու են դպրոցներում անցնել «Ադրբեջանի պատմություն» առարկան, որի դասագիրքը լեցուն է լինելու հայատյացությամբ ու հայկականության նվաստացմամբ։

Բայց նույնիսկ դա չէ ամենասարսափելին։ Արցախցի փորձագետ Անուշ Ղավալյանը մի իրավիճակի մասին է գրել, որն առաջին հայացքից նույնպես ֆանտասմագորիկ է թվում, բայց, ցավոք, շատ ավելի իրական է, ցավալիորեն իրական։

Խնդիրը հետեւյալն է։ Արցախցի երիտասարդները որտե՞ղ պիտի ծառայեն։ Բնականաբար, ադրբեջանական բանակում։ Պատկերացնու՞մ եք այդ բանակում մեր երիտասարդների վիճակը։ Հիմա մեկ այլ բան պատկերացրեք՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ, ու մեր հայազգի զինվորներն էլ պիտի մասնակցեն:

Ահա ինչպիսի դժոխային ու հրեշավոր վիճակում ենք հայտնվել։

Ռուսները չեն ուզում, որ արցախցիները դուրս գան։ Ռուսներն ուզում են, որ բնակչության զգալի մասը մնա, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Ադրբեջանն էլ ժամանակավորապես չի ուզենա, որ արցախցիները դուրս գան։ Բաքուն ուզում է մի «քաղաքակիրթ» «վիտրինա» ստեղծել ու խոսել իրենց երկրում «հանդուրժողականության» առկայության մասին՝ դրանով իսկ մաքրելով իր բոլոր վայրագություններն ու գազանությունները։ Ու հետո՝ հարմար պահի, դարձյալ սկսի կոտորածը։

Արեւմուտքը եւս առայժմ հակված չէ տարհանման գաղափարին, քանի որ ստիպված պիտի լինի ընդունել իր աչքի առաջ կատարված էթնիկական զտումը եւ իր ամոթալի «անզորությունը»։

Բայց ամեն ինչ մեզնից է կախված։

Եթե Արցախի իշխանությունը խելամիտ, հետեւողական ու համարձակ լինի, ապա կարող ենք հասնել մեր նպատակին։ Արցախի ղեկավարությունն էլ է ծուղակի մեջ, եւ նրան սպառնալիքներով ստիպում են ընդունել ադրբեջանցիների ու ռուսների ծրագիրը։ Բայց Արցախի բնակչությունն այլ ելք չունի՝ պիտի սեփական իշխանություններին ստիպի դիմել միջազգային հանրությանը։

Չպետք է մարդկանց կյանքերը դարձյալ մտցնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չպիտի թույլ տանք դա։ Երեք պատերազմ տեսած, ահավոր կորուստներ ունեցած, սով ու զրկանքներ տեսած մարդիկ վերջապես պետք է իրավունք ունենան ապրելու մարդկային կյանքով։ Մեր զավակներին պիտի շանս տանք ստեղծագործ ու արժանապատիվ կյանքով ապրելու։

Կազմակերպված տարհանումը մի առավելություն էլ ունի՝ կկարողանանք տեղափոխել ու փրկել մեր հոգեւոր-մշակութային շարժական արժեքները եւ պետական արխիվը։

Ամեն դեպքում, կարծում եմ, մարդկանց պիտի ընտրության հնարավորություն տրվի։ Թող յուրաքանչյուր մարդ անհատական որոշում կայացնի։ Բայց այդ հնարավորությունը պիտի կարողանանք ապահովել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանում ձերբակալում են հակապատերազմական հայտարարությունների համար
հաջորդը
Մյուռոնօրհնեքը հետաձգվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն