• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԼՂ իրադարձությունների շուրջ միջազգային արձագանքը մամուլում-2

aliq 22:54 | 22.09.2023
aliq 22:54 | 22.09.2023
Զանգվածային լրատվամիջոցներ

ԼՂ վերջին իրադարձությունների նկատմամբ տոտալ անտարբերության պայմաններում, այդուամենայնիվ, արտասահմանյան որոշ հեղինակավոր պարբերականներ ոչ միայն սոսկ անդրադարձան այդ ցավոտ թեմային, այլեւ բավական խոր վերլուծություններ արեցին՝ հընթացս պատռելով ադրբեջանական իշխանությունների, նրանց հովանավոր երկրների ու կառույցների եւ այդ ամբողջ մղձավանջին անտարբեր հետեւող միջազգային հանրության դիմակը:

The New York Times — Անկլավի վերադարձն Ադրբեջանի կառավարմանը, ամենայն հավանականությամբ, կփոխի ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում. մի տարածաշրջան, որը դարեր շարունակ եղել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ արեւմտյան երկրների աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում: Հայ «անջատողականների» կապիտուլյացիան կարող է հանգեցնել Կովկասում ռուսական ազդեցության նվազմանը, որտեղ Մոսկվայի՝ միջնորդ դատավորի դերը Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունում նրան դարձրել է կարեւոր ուժ:

Սա նաեւ սպառնում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի սերտ կապեր հաստատել Արեւմուտքի հետ ՝ չնայած Ռուսաստանի հետ ռազմական դաշինքին: Սակայն ընդհանուր հետեւանքներից բացի՝ կապիտուլյացիան շատ ավելի կոնկրետ հետեւանքներ կունենա այս տարածաշրջանում բնակվող տասնյակ հազարավոր հայերի կյանքի համար: Նրանցից շատերը կտրականապես դեմ են ադրբեջանական կառավարմանը, ինչը, ինչպես իրենք են նշում, կարող է բռնաճնշումների հանգեցնել Բաքվի դեմ պայքարածների նկատմամբ:

Redaktionsnetzwerk Deutschland (Հաննովեր, Գերմանիա) — Կովկասյան hանրապետություն Ադրբեջանն ունի բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ, պարբերաբար կազմակերպում է երաժշտական ​​եւ սպորտային միջոցառումներ եւ պատերազմ է մղում հարեւան փոքր ազգի դեմ: Արդյո՞ք Արեւմուտքը պետք է դադարեցնի բիզնեսը Բաքվի հետ:

Հետագայում Ադրբեջան պետության անունը, ըստ ամենայնի, նույնպես կապվելու է պատերազմի հետ. պատերազմ մոտ 120 հազար հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների դեմ, որոնք Բաքվի կազմակերպած շրջափակման պատճառով գրեթե մեկ տարի կտրված էին արտաքին աշխարհից։

Հակամարտությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում Ադրբեջանի դերի վերաբերյալ, մի երկիր, որի հետ ԵՄ-ն 2021-ի մարտից կապված է «համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին» համաձայնագրով։ Բայց նաեւ Բաքվի կառավարչի «համապարփակ եւ ընդլայնված» գործընկեր Արեւմուտքի դերի մասին։ Եվ Ռուսաստանի դերի մասին, որը 2020 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին պատերազմից հետո պարտված Հայաստանին անվտանգության երաշխիքներ տվեց։ Էլ չենք խոսում Թուրքիայի մասին, որն այժմ մեծ ազդեցություն ունի Ալիեւի վրա։

 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք
հաջորդը
«Երեւանի նահանգապետ» կնշանակվի. ՌԴ Պետդումայի պատգամավոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 2

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 3

    Գազայի ապագան առանց ՀԱՄԱՍ-ի

  • 4

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

  • 5

    Տեղամասերի 99 %-ի հաշվարկներից հետո «Վրացական երազանքը» ունի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն