Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը արաբական երկրների առաջնորդների հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Մասնավորապես, ըստ Պաղեստինի պաշտոնական WAFA գործակալության, Աբասը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի, Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ աս-Սիսիի և Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։
