ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Իսրայելի եւ Պաղեստինի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցել Օմանում ԵՄ խորհրդի արտահերթ նիստին։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հոկտեմբերի 10-ին Իսրայելում ընթացող պատերազմի առնչությամբ հրավիրել է ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստ։ Հանդիպումը կանցկացվի Օմանում, որտեղ Բորելը գտնվում է այցով: Այնտեղ Ժոզեպ Բորելի հետ են ԵՄ որոշ նախարարներ, մյուսները կապվելու են առցանց եղանակով։
