• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արեստովիչը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ է. Դանիլով

aliq 20:21 | 16.10.2023
aliq 20:21 | 16.10.2023
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլով

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովն ակնարկել է, որ Արեստովիչն աշխատում է ռուսական հետախուզական ծառայությունների համար:

Թեեւ նա բացահայտորեն չի նշել Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդականի անունը, սակայն սոցիալական ցանցերում նրա գրառումից դժվար չէ կռահել, թե ում մասին է խոսքը։

«Նման ակտիվության նշաններն են տարբեր փորձագետների, հետախուզության դերակատարների եւ այլ տիպի ավանտյուրիստների կտրուկ ակտիվացումը ռուսական օրակարգը ռուսերենով առաջ մղելու գործում։ Հենց նրանք են այս պահին բղավում հակահարձակման ձախողման մասին, ակնարկում պատերազմի նպատակները վերանայելու անհրաժեշտության եւ այն մասին, որ Ռուսաստանի հետ պետք է բանակցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսեյ Դանիլովը։

Արեստովիչը չի հապաղել եւ արձագանքել է Դանիլովի հայտարարությանը: «Արեստովիչի գործառույթը միլիոնավոր մարդկանց իրավիճակը բացատրելն է: Իսկ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարի գործառույթը պետական մակարդակով բամբասանքներ տարածելն է: Չնայած, միայն դա չէ, նա նաեւ սլայդներ է մատուցում նախագահին, տեսել եմ մի քանի անգամ նրան այդ գործի վրա: Երկուս ու կես տարում աշխատակազմում եղած ժամանակ նրանից ուրիշ օգուտ չեմ տեսել», — գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Telegram-ի իր ալիքում:

Ըստ դիտորդների՝ Դանիլովն, ամենայն հավանականությամբ, վիրավորվել է Արեստովիչի այն խոսքերից, երբ վերջինս Յուլյա Լատինինայի հետ վերջին հաղորդումներից մեկում նրան անվանել է «խրտվիլակ»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինայում իշխանափոխության կոչ է արել՝ երկրի բարձրագույն ղեկավարությանը մեղադրելով ռազմավարական սխալ հաշվարկների համար:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվում պահվող Ղուկասյանը կապ է հաստատել հարազատների հետ
հաջորդը
Կհաղթենք հանուն արժեքների, որոնց հավատում են Իսրայելը եւ ԱՄՆ-ը. Գալանտ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն