Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքից դուրս: Դրա մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը Կառավարության համապատասխան որոշմամբ տրվել է մեկ տարի ժամկետով, նախատեսված է նաեւ երկարաձգման հնարավորություն:
Արփինե Սարգսյանը նաեւ հստակեցրել է՝ ում է տրվում այսպիսի կարգավիճակ: Ըստ նրա՝ կա նման երեք խումբ: Առաջինում նրանք են, որոնք հաշվառված են ԼՂ բնակչության ռեգիստրում: Երկրորդում նրանք են, որոնք թեեւ հաշվառում չունեն, բայց նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն: Երրրոդ խմբում նրանք են, որոնք հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման հետեւանքով հաշվառվել են ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում: