• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական գերեզմանները

aliq 11:00 | 11.05.2021
aliq 11:00 | 11.05.2021
Գեղան Ստեփանյան, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական  վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական գերեզմանների ոչնչացման եւ գերեզմանաքարերը ճանապարհների կառուցման նպատակով որպես շինանյութ օգտագործելու մասին։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է՝ միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը:  Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաեւ անձի արժանապատվության, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

«Ադրբեջանին պետք է ստիպել կատարել միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, եւ այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն եւ առաքելություն։

Ադրբեջանի կողմից իրականացված եւ իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, եւ միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա»,- շեշտել է Գեղամ Ստեփանյանը։

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւս ահազանգել է, որ ադրբեջանցիները վանդալիզմի գործողություն են իրականացնում՝ քանդելով հայկական գերեզմանաքարերը եւ դրանք ճանապարհի շինարարության համար օգտագործելով։

Բաբայանը հայտնել է, որ Ադրբեջանը  Հադրութից 40 մետր լայնության ճանապարհ է կառուցում Քարին Տակով դեպի Շուշի։

Նշենք, որ ներկայում ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր շուկայի միջով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարաձայնություններ Վիեննայի բանակցություններում
հաջորդը
Լաչինի միջանցքը վերահսկվում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն