ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ նոյեմբերի 15-ին Բրյուսելում քննարկել է ՀՀ-ԵՄգործընկերության, մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Ընդգծվել է ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում Հայաստանի համար 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների արդյունավետ իրագործումը: Տարածաշրջանային ծրագրերի արդյունավետության ապահովման առումով Միրզոյանն ընդգծել է «Սեւծովյան էլեկտրական մալուխ» նախագծին Հայաստանի միանալու նշանակությունը:
Կողմերը քննարկել են նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման հետեւանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ փախստականների կարիքների եւ իրավունքների հասցեագրման հարցերին, դրանց թվում նաեւ միջազգային գործընկերների աջակցությամբ արվող քայլերին: