• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայաստանը փոխո՞ւմ է քաղաքական վեկտորը. Սուրեն Սարգսյան

aliq 19:30 | 29.11.2023
aliq 19:30 | 29.11.2023
Սուրեն Սարգսյան

«Ալիք Մեդիան» առաջարկում է կարդալ ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ, հետազոտող, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի հոդվածը, որը հրապարակել է ԱՄՆ-ում հրատարակվող The Armenian Mirror Speactator պարբերականը։

Վերջին ամիսներին թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանով զբաղվող արտասահմանյան վերլուծական կենտրոններում ու քաղաքական շրջանակներում սա դարձել է ամենաքննարկվող հարցերից մեկը։

Այս հոդվածում չեմ պատրաստվում քննարկելու, թե արդյոք Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը, այլ կփորձեմ որոշ հարցեր բարձրացնել, հասկանալ նման տեղաշարժի հնարավորությունները, խնդիրներն ու հեռանկարները։

Ընդհանրապես, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը չափազանց բարդ գործընթաց է, որն ունի ներքին եւ արտաքին տասնյակ բաղադրիչներ։ Դա նշանակում է ուժերի հաստատված հավասարակշռության փոփոխություն, ինչը ենթադրում է թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ խաղացողների վարքագծի կանոնների էական փոփոխություն։

Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կարեւորագույն նախադրյալներից են պետության ներքաղաքական գործընթացները, հասարակական տրամադրություններն ու ընդդիմության քաղաքական պահանջները։ Կարեւոր է նաեւ իմանալ, թե որքանով է պետության վերնախավը վախենում իշխանության կորստից, ինչ կարմիր գծեր են հատվել ներքաղաքական գործընթացներում, եւ ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ աշխարհաքաղաքական կենտրոնները ներքաղաքական գործերի վրա։

Ի՞նչն է հանգեցրել վեկտորների փոփոխության: Ընդամենը մեկ տասնամյակ առաջ աշխարհում կային աշխարհաքաղաքական երկու կենտրոններ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։ Այսօր գործ ունենք նոր բեւեռի հետ, որը միանշանակ Չինաստանն է։

Պատահական չէ, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման ժամանակ Սի Ցզինպինն ուղղակիորեն հայտարարեց, որ աշխարհը բավական մեծ է, եւ երկուսն էլ կարող են մրցակցել այդ աշխարհում։ Սա երկու չափազանց կարեւոր իրողությունների արձանագրումն էր:

Նախ՝ Չինաստանն առաջարկում է աշխարհը կիսել ԱՄՆ-ի հետ՝ հաշվի առնելով նոր իրողությունները, եւ երկրորդ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը կարծես ընդունում են, որ Ռուսաստանն այլեւս չունի նախկին հնարավորությունները եւ այլեւս գլոբալ խաղացող չէ, որի հետ պետք է հաշվի նստել:

Սակայն ակնհայտ է, որ Հայաստանն այսօր չի ցանկանում իր արտաքին քաղաքական վեկտորը թեքել դեպի Չինաստան, այլ զգուշությամբ նայում է դեպի հավաքական Արեւմուտք։

Կան մի քանի ներքին եւ արտաքին գործոններ, որոնք պետք է հաշվի առնել ցանկացած պետության կողմից արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը նախապատրաստվելիս։

Նախ՝ Հայաստանի պարագայում իշխանությունը պետք է վեկտորը փոխելու իրական ցանկություն ունենա, այլ ոչ թե կեղծ օրակարգ ներկայացնի հանրությանը։

Երկրորդ՝ Արեւմուտքը պետք է պատրաստ լինի ընդունելու Հայաստանին իր ընտանիք՝ ներառյալ ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն, եւ պատրաստ լինի Հայաստանին տրամադրելու անվտանգության հովանոց: Որքա՞ն կձգվի հերթը:

Երրորդ՝ Ռուսաստանը պետք է թույլ տա Հայաստանին փոխել վեկտորները (կամ չկարողանա կանխել դա որեւէ հասանելի գործիքով)։

Չորրորդ՝ պետք է հասկանալ, որ վեկտորի փոփոխության դեպքում Հայաստանը դառնալու է ԱՄՆ-ի դաշնակիցը, ինչը լուրջ հակասությունների կհանգեցնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ։

Հաջորդ գործոնը ներուժի եւ աշխարհաքաղաքական իրողությունների հստակ գնահատումն է։ Ակնհայտ է, որ Հայաստանը փնտրում է անվտանգության նոր երաշխավորի, քանի որ չի կարող գոյատեւել առանց համաշխարհային կամ տարածաշրջանային խաղացողի աջակցության։

Եվս մեկ կարեւոր բան, որի մասին պետք է մտածել։ Դա այն գինն է, որը պետությունները սովորաբար վճարում են վեկտորի փոփոխության կամ վեկտորի ընտրության համար:

Օրինակ՝ Վրաստանը եւ Ուկրաինան տասնամյակներ շարունակ սպասում են ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելուն։ Երկու պետություններն էլ որոշակի գին վճարել են այս նպատակին հասնելու համար։ Հայաստանի դեպքում հարց է՝ Արցախի կորուստը մեր վճարած գի՞նն էր, թե՞ դեռ կա վճարելիք, քանի որ միջազգային հանրությունը չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղը։

Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց պատասխանները պետք է գտնել՝ երկիրը նոր աղետներից պաշտպանելու հնարավորություններն ու մարտահրավերները ճիշտ գնահատելու համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ
հաջորդը
Շեյխի շռայլ առաջարկն Իրանին, եթե Իսրայելին հանգիստ թողնի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն